- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Հաշմանդամությունը սոցիալական մոդելի տեսանկյունից» դաս-քննարկումը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2021թ. սեպտեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մասնաճյուղի գրադարանում կայացավ «Հաշմանդամությունը սոցիալական մոդելի տեսանկյունից» դաս-քննարկումը, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժինը:
Դաս-քննարկումը վարեց «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրեն Արմինե Ներսիսյանը, մասնակցեցին բուհի վարչական անձնակազմի անդամներ, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 1-ին և 3-րդ կուրսերի ուսանողները:
Քննարկման նպատակն էր ուսանողների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը հաշմանդամության, ներառականության և հավասարության տեսանկյունից, կոտրել հասարակության շրջանում գոյություն ունեցող կարծրատիպերը, ինչպես նաև ձևավորել դրական վերաբերմունք հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ:
Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը հետևյալն էր.
Քննարկմանը մասնակցող ուսանողները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխաններ:
Դաս-քննարկման վերջում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրեն Արմինե Ներսիսյանը ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին նվիրաբերեց մանկավարժահոգեբանական աջակցության մեթոդական ձեռնարկներ: