- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2021թ. օգոստոսի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին վարչական ստորաբաժանումների ղեկավարները։
Տնօրենության նիստում քննարկվեցին հետևյալ հարցերը.
Նիստը բացեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը` ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Նա նշեց, որ ինչպես Մայր բուհում, այնպես էլ մասնաճյուղում 2021-22 ուստարվա առկա ուսուցման դասերն իրականացվելու են առկա եղանակով, որը թե՛ ուրախալի է, և թե՛ պարտավորեցնող. ուրախալի է, որ վերջապես հանդիպելու ենք մեր գործընկերներին և ուսանողներին, բայց, մյուս կողմից, պետք է բուհում խստիվ հետևենք հակահամաճարակային կանոնների պահպանմանը (ջերմաչափում, դիմակի կրում, ախտահանիչ նյութերի օգտագործում, ձեռքերի հաճախակի լվացում, սոցիալական հեռավորության պահպանում և այլն): Հարկ է հետևողական լինել և խմբերն այնպես կազմել, որ լսարաններում յուրաքանչյուր նստարանի մեկական ուսանող նստի։ Ա.Մակարյանը հույս հայտնեց, որ առկա եղանակով ուսումնական պարապմունքների կազմակերպումը կբարձրացնի ուսումնական գործընթացի՝ դասավանդման և ուսումնառության արդյունավետությունը։
Պարոն Մակարյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց և հաջող ու արդյունավետ աշխատանքային գործունեություն մաղթեց ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Մ.Օթարյանին, որի թեկնածությունը երաշխավորել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հ.Հովհաննիսյանը:
Տնօրենության նիստում քննարկվեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանը, որտեղ նախանշված էին 2021-2022 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված հիմնական աշխատանքները՝ իրենց պատասխանատուներով, ժամկետներով, համագործակցող ստորաբաժանումներով։
Տարեկան աշխատանքային պլանը համալրվել էր մեկ նոր դրույթով՝ «Ստորաբաժանումների ընթացիկ հաշվետվությունների ներկայացում», որի համաձայն՝ ամիսը մեկ անգամ տնօրենության նիստում որևէ ստորաբաժանում հանդես է գալու իր ընթացիկ գործունեության վերաբերյալ զեկուցմամբ։
Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանը:
2021-2022 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ պատրաստ են բոլոր դասացուցակները, և դրանք կտեղադրվեն մասնաճյուղի կայքէջում: Ժամատախտակը ևս պատրաստ է և ուղարկվել է Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչին։ Ներկա պահին իրականացվում է ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հրամանագրման գործընթացը:
Որոշվեց՝ 2021-2022 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքը համարել բավարար:
2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման ընթացքի մասին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը նշեց, որ այն անցկացվելու է տեղում՝ առկա եղանակով։ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման՝ 2020-21 ուստարվա 2-րդ կիսամյակի առաջին լուծարքային շրջանը կսկսվի ս.թ. օգոստոսի 30-ից և կտևի մինչև սեպտեմբերի 7-ը: Երկրորդ լուծարքային շրջանը կտևի սեպտեմբերի 14-21-ը: Արդեն հաստատված են առարկայական հանձնաժողովների կազմերը, կազմված են ժամանակացույցները, որոնց համաձայն՝ կիրականացվի լուծարքային շրջանը:
Որոշվեց՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման ընթացքի մասին Ա.Դավթյանի, ֆակուլտետների դեկանների զեկուցումներն ընդունել ի գիտություն:
Ընթացիկ հարցերը վերաբերում էին մասնաճյուղի աշխատակիցների աշխատանքային կարգապահությանը, ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2026 թթ․ ռազմավարական ծրագրի մշակման ընթացքին, ուսումնական պարապմունքները առկա եղանակով կազմակերպելու պայմաններում հակահամաճարակային կանոնների պահպանմանը։