- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ի հիմնական աշխատողները նույնպես կպարգևատրվեն աշխատավարձի 50%-ի չափով
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Հետևելով Մայր բուհի օրինակին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը նույնպես կպարգևատրի իր հիմնական աշխատողներին:
ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի՝ 2021թ. հունիսի 30-ի №109-§ 1 հրամանի համաձայն՝ ԵՊՀ ԻՄ-ի հիմնական աշխատողները, 2021թ. հուլիսի 3-ից սկսած, կստանան դրամական պարգևատրում՝ ապրիլ ամսվա համար հաշվարկված աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 0.5 դրույքը:
Դրամական պարգևատրումը կիրականացվի 2021թ. ԵՊՀ ԻՄ-ի եկամուտների և ծախսերի նախահաշվի «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ և դրան հավասարեցված վճարումներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
Ըստ հրամանի՝ պարգևատրումը չի վճարվի 2021 թվականի ընթացքում վեց ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցող աշխատողներին և սույն հրամանի ստորագրման օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողներին: