- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական նիստը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2021թ. ապրիլի 30-ին ZOOM հարթակում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական առցանց նիստը, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
Առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի՝ 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության կարգը հաստատելու մասին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա․Դավթյանը նշեց, որ տվյալ կարգով սահմանված են ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման մագիստրատուրայի՝ 2021-2022 ուստարվա ընդունելության կարգն ու պայմանները, այդ թվում՝ ընդունելության մրցույթին մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերը:
Մասնավորապես ներկայացված է, որ հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ, ԵՊՀ ԻՄ և այլ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման ձևերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կկատարվի հարցազրույցով` համաձայն ՀՀ կառավարության՝ 2011թ. ապրիլի 28-ի թիվ 700-Ն որոշմամբ սահմանված կարգի:
Հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերը կընդունվեն առցանց եղանակով՝ ijevan@ysu.am էլեկտրոնային հասցեին, ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ը: Ընդունելության քննությունը կանցկացվի ընթացիկ տարվա հոկտեմբերի 13-ին և 14-ին:
Մագիստրատուրա ընդունված դիմորդները մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 25-ը պետք է վճարեն ուսման վարձավճարը (1-ին կիսամյակի համար նախատեսված ուսման վարձի առնվազն 25%-ը), որից հետո կկատարվի նրանց հրամանագրումը:
Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի՝ 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության կարգը:
Երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգը հաստատելու վերաբերյալ ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը նշեց, որ տվյալ կարգով սահմանվում են ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և պարբերական վերանայման գործընթացների նպատակները և խնդիրները, դրանց ներկայացվող հիմնական պահանջները, կիրառվող ընթացակարգերը, հիմնական դերակատարները և համապատասխան ժամանակացույցները: Կրթական ծրագրերի մոնիթորինգը և վերանայումը որակի ներքին ապահովման գործընթացներ են և կրթական ծրագրերի իրականացման փուլում դրանց որակի ապահովման և շարունակական բարելավման հիմնական մեխանիզմներից են:
Ընթացիկ մոնիթորինգի նպատակն է բարելավել կրթական ծրագրերի մատուցման որակը, այն համապատասխանեցնել կրթական ծրագրերի սահմանած նպատակներին ու համապատասխան որակավորումների ոլորտային շրջանակների բնութագրիչներին:
Պարբերական վերանայման նպատակն է արդիականացնել կրթական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի ընթացիկ պահանջներին, բարելավել դրանց մատուցման որակը և ծրագրի իրականացման լրիվ շրջափուլի արդյունքներով հիմնավորել դրանց հետագա իրականացման նպատակահարմարությունը:
Քվեարկության արդյունքներով որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգը:
Երրորդ հարցի մասին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա․ Հ․ Մակարյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի N 50/5 որոշմամբ հաստատվել էր ԵՊՀ ԻՄ-ի վարչական, ակադեմիական աշխատակազմերի և ուսանողների համար «Էթիկայի կանոնագիրք»-ը, որի նպատակն է խրախուսել և ապահովել բարոյաէթիկական մշակույթը, մասնավորապես ակադեմիական ազնվության մշակույթը մասնաճյուղի աշխատակիցների և ուսանողների շրջանում, զարգացնել նրանց մեջ բարոյահոգեբանական, գիտամանկավարժական և կազմակերպական հիմունքները, ստեղծել միջանձնային բարենպաստ փոխհարաբերություններ՝ բարձրացնելով դերակատարների հեղինակությունը, պահպանել մասնաճյուղի ամբողջականությունը և բարի համբավը:
Մասնաճյուղի գիտական խորհրդի այս նիստում հաստատման է ներկայացվել ԵՊՀ ԻՄ-ի էթիկայի հանձնաժողովի հետևյալ կազմը.
Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի էթիկայի հանձնաժողովի կազմը: