- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2021թ. ապրիլի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի և «Ավանդույթ» թիվ 2 երաժշտական դպրոցի համատեղ ջանքերով տեղի ունեցավ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված ճանաչողական միջոցառում:
Միջոցառմանը հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանը և Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Տ.Բագամյանը:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ բանախոս Տ.Բագամյանը ներկայացրեց քանդակագործության պատմությունը, քանդակների դերն ու նշանակությունը:
Անդրադարձ կատարվեց նաև տոնի նախապատմությանը։ Միջազգային մասշտաբով օրը նշելն առաջարկվել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի կողմից (անգլ.՝ ICOMOS) 1982 թվականի ապրիլի 18-ին, և այն ընդունվել է 1983թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը մշակութային ժառանգության և նրա խոցելիության վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ժառանգության պաշտպանության և պահպանման համար:
Միջոցառումն անցավ հետաքրքիր մթնոլորտում. մասնակիցները բանախոսից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Իրենց գեղեցիկ կատարմամբ միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին «Ավանդույթ» թիվ 2 երաժշտական դպրոցի սաները: