- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի հերթական նիստը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2021թ. փետրվարի 26-ին ZOOM հարթակում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական առցանց նիստը, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
ԵՊՀ ԻՄ-ում դրամաշնորհների հատկացման նպատակով մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյան):
Առաջին հարցի վերաբերյալ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցով նախատեսված է իրականացնել մի շարք աշխատանքներ: Մասնավորապես՝ փետրվարին նախատեսված հարցերը ընդգրկված են այս նիստի օրակարգում: Մարտին նախատեսված է լսել ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի, ԵՊՀ ԻՄ-ի ԳԱՑ-ի (2015-2020 թթ.), ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների մասին հաղորդումները, հաստատել 2021-2022 ուստարվա ԵՊՀ ԻՄ-ի ուսման վարձավճարների չափերը, ԵՊՀ ԻՄ-ում կրթական ծրագրերի վերանայման և մշտադիտարկման կարգը: Ըստ ժամանակացույցի՝ անհրաժեշտ է ապրիլին հաստատել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության կարգը, մայիսին լսել «Ակունք» գիտամեթոդական հանդեսի գործունեության, ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ 2020-2021 ուստարվա գործունեության մասին հաղորդումները: Հունիսին նախատեսված է լսել կրթական ծրագրերի վերանայման, 2020-2021 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների, ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2021թ. հարցման արդյունքների մասին հաղորդումները, քննարկել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. ընդունելության մասնագիտությունների ցանկը:
Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը:
Երկրորդ հարցի կապակցությամբ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ում ունենք 13 անվանական կրթաթոշակ, որից 10-ը՝ ԵՊՀ ԻՄ-ի բյուջեի հաշվին, 3-ը՝ արտաբյուջետային:
Ֆակուլտետների գիտական խորհուրդներում քննարկվել և մասնաճյուղի գիտական խորհրդի հաստատմանն են ներկայացվել ԵՊՀ ԻՄ-ում գործող անվանական կրթաթոշակների հավակնող ուսանողների անունները:
13 անվանական կրթաթոշակների համար ներկայացվել է 11 ուսանող, ովքեր համապատասխանում են ԵՊՀ ԻՄ-ում գործող ուսանողական նպաստների պետական և հետբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի 34-րդ կետի պահանջներին:
Որոշվեց՝ հաստատել 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:
Երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների՝ 2019-2020 թթ. կարծիքների վերլուծության մասին հաղորդման մեջ Էրինե Ղարայանը մասնավորապես նշեց, որ հարցմանը մասնակցել են մարզի խոշոր կազմակերպությունների (բանկերի, դպրոցների, հյուրատների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների) ղեկավար անձինք՝ 69 շահակից: Հարցումն անցկացվել է առցանց: Հարցման մեջ ընդգրկվել են շրջանավարտների մասնագիտական պատրաստվածությանը, տեսական գիտելիքների իմացությանը, գործնական հմտություններին և մասնագիտական ընդհանուր կարողություններին վերաբերող հարցեր:
Հետազոտության արդյունքներն ընդհանուր առմամբ բարձր են և գոհացուցիչ, ինչը փաստում է, որ մասնաճյուղը կատարել է և շարունակում է զարգացնել իր առջև դրված գլխավոր ռազմավարական խնդիրներից մեկը, այն է՝ աշխատաշուկային տալ բանիմաց և մրցունակ մասնագետներ: Արտաքին շահակիցները բարձր են գնահատել մասնավորապես մեր շրջանավարտների կազմակերպչական կարողությունները, աշխատանքային պատասխանատվությունը, թիմային աշխատանք կատարելու ունակությունները, գործընկերներին գնահատելու և նրանց օգտակար լինելու կարողությունները, վարվեցողության կանոններին և էթիկայի նորմերին հետևելը և այլն:
Հետևելով արտաքին շահակիցների կարծիքներին ու բարելավման առաջարկներին՝ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել մեր շրջանավարտների մասնագիտական խոսքին, գործնական հմտություններին, քննադատական մոտեցմանը, ինքնավստահությանը, ինքնազարգացման ձգտմանը, նախաձեռնողականությանը, արագ և ճիշտ կողմնորոշվելու կարողություններին:
Գիտխորհրդի անդամների կողմից առաջարկվեց վերլուծությունն ուղարկել համապատասխան ստորաբաժանումներ, ամբիոններ, մասնագիտությունների կրթական ծրագրերի ղեկավարներին՝ կրթական ծրագրերը վերանայելիս արտաքին շահակիցների կարծիքներն ու առաջարկությունները ներառելու և որոշ շեշտադրումներ փոխելու նպատակով:
Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների՝ 2019-2020 թթ. կարծիքների վերլուծության մասին Է. Հ. Ղարայանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Չորրորդ հարցի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինը մշակել և գիտխորհրդի քննարկմանն է ներկայացրել «Էթիկայի կանոնագիրք», որով սահմանվում են ԵՊՀ ԻՄ-ում աշխատակիցների և ուսանողների էթիկական վարքագծի սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները և կարգապահական տույժերը: Ակադեմիական անազնվության կանխարգելման և դրա դեմ կիրառվող տույժերը մշակվել են դասախոսների և ուսանողների հետ հանդիպում-քննարկումների ժամանակ՝ նրանց կողմից կատարված առաջարկությունների հիման վրա: Էթիկայի կանոնագրքի նպատակն է խրախուսել և ապահովել բարոյաէթիկական մշակույթը, մասնավորապես ակադեմիական ազնվության մշակույթը մասնաճյուղում գործունեություն ծավալող պրոֆեսորադասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ և ուսանողական կազմում, զարգացնել նրանց մեջ բարոյահոգեբանական, գիտամանկավարժական և կազմակերպական հիմունքները, ստեղծել միջանձնային բարենպաստ փոխհարաբերություններ՝ բարձրացնելով դերակատարների հեղինակությունը, պահպանել մասնաճյուղի ամբողջականությունը և բարի համբավը՝ բարձրացնելով բուհի մրցունակությունը ներպետական ուսումնական հաստատությունների շրջանակներում, էթիկային, մասնավորապես ակադեմիական ազնվությանը վերաբերող հարցերին տալ համապատասխան լուծումներ:
Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի վարչական, ակադեմիական աշխատակազմերի և ուսանողների համար էթիկայի կանոնագիրքը:
Հինգերորդ՝ ընթացիկ հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացվել ԵՊՀ ԻՄ-ում դրամաշնորհների հատկացման մրցութային հանձնաժողովի կազմը, որտեղ որպես հանձնաժողովի նախագահ ընդգրկված է «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար, ք.գ.թ., դոցենտ Հովսեփ Մովսեսյանը, որպես քարտուղար՝ կենտրոնի մասնագետ Տիգրան Ղուշչյանը: Ֆակուլտետներից ներկայացվել են հանձնաժողովի անդամների հետևյալ թեկնածուները՝ Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի ԺՊ, բ.գ.թ., դոցենտ Վահան Աղաբաբյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի ԺՊ, բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տեխն. գ.թ., դոցենտ Ռոբերտ Յոլչյանը, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տնտ. գ.թ., դոցենտ Գարիկ Սիրոյանը:
Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ում դրամաշնորհի հատկացման նպատակով մրցութային հանձնաժողովի կազմը: