1

  ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գ.Գևորգյանի հրամանով առկա ուսուցմամբ և ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար համակարգ) ԵՊՀ-ի մագիստրատուրա է ընդունվել ԵՊՀ ԻՄ-ի 2020թ. 11 շրջանավարտ, նույն համակարգով (անվճար) ԵՊՀ-ի ասպիրանտուրա է ընդունվել մասնաճյուղի 2018թ. 4 շրջանավարտ:

2020-2021 ուստարում ԵՊՀ-ի ասպիրանտուրա են ընդունվել ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներ՝

  1. Ալբերտ Մարատի Զուրաբյանը /ԺԹ.00.01 - Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն/,
  2. Ռաֆայել Գառնիկի Հարությունյանը /Ժ.02.07 - Ռոմանագերմանական լեզուներ (անգլերեն)/,
  3. Հայկ Արթուրի Դանիելյանը /Ժ.02.07 - Ռոմանագերմանական լեզուներ (անգլերեն)/,
  4. Էդգար Գևորգի Վարշամյանը /Է. 00.01 - Պատմություն, հայոց պատմություն/:

ԵՊՀ-ի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրատուրա են ընդունվել ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներ՝

  1. Մանե Գագիկի Գաբրիելյանը,
  2. Մարիամ Արմենի Բաբուռյանը:

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրա են ընդունվել՝

  1. Գերասիմ Սամվելի Ալավերդյանը,
  2. Արգիշտի Ալեքսանի Մարգարյանը:

Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրա է ընդունվել Աստղիկ Արթուրի Ղազարյանը:

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրա են ընդունվել՝

  1. Աշխեն Ալբերտի Վիրաբյանը,
  2. Մարինե Մարտունի Մարտիրոսյանը,
  3. Վանուհի Սուրենի Հարությունյանը:

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրա են ընդունվել՝

  1. Աննա Անդրանիկի Չիբուխչյանը,
  2. Տիգրանուհի Վարուժանի Թիրաբյանը,
  3. Հրանտ Սանդրիկի Ղարագյոզյանը:

ԵՊՀ ԻՄ-ի ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք մեր սիրելի շրջանավարտներին՝ անվճար հիմունքով ԵՊՀ-ի մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունվելու կապակցությամբ, մաղթում ենք նրանց շարունակական հաջողություններ, ամենայն բարին, մեծ կամք և նպատակասլացություն՝ իրենց ողջ ներուժը, գիտելիքներն ու կարողությունները կրթության և գիտության ոլորտում նպատակային և արդյունավետ ծառայեցնելու գործում: 

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: