- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ միջոցառում՝ «ՕԼԳ» առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. դեկտեմբերի 13-ին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ «Անգլերեն լեզվի դատավարությունը» խորագրով ինտերակտիվ միջոցառում, որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Շ.Գրիգորյանը:
Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի անդամները:
Միջոցառման նպատակն էր ընդգծել և հիմնավորել անգլերենի՝ որպես հաղորդակցման համընդհանուր միջոցի կարևորությունը:
Մեղադրող կողմերն էին ֆրանսերենը, գերմաներենը, ռուսերենը, չինարենը և իսպաներենը:
Դիմելով վերոնշյալ լեզուների մասնագետների օգնությանը՝ ուսանողները կարճ ժամանակում սովորել էին տվյալ լեզվի գեղեցկությունն ընդգծող բանաստեղծություններ, գրական-գեղարվեստական երկերից հատվածներ, ասույթներ, երգեր, որոնք ներկայացրին միջոցառման ընթացքում:
Մեղադրող յուրաքանչյուր կողմ փորձեց ապացուցել իր լեզվի՝ միջազգային դառնալու հնարավորությունները:
Գնահատվեց յուրաքանչյուր լեզվի գեղեցկությունը, ինքնատիպությունը, կարևորությունը, յուրաքանչյուրին շնորհվեց բնութագրող տիտղոս:
Դատավարության արդյունքում անգլերենի միջազգային լեզու լինելն արդարացվեց:
Բոլոր լուսանկարեները տե´ս Պատկերասրահում: