- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ պրակտիկայի ղեկավարների հետ տնօրենի հանդիպումը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. նոյեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ պրակտիկայի ղեկավարների հետ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հանդիպումը, որին ներկա էին դեկանները, Հեռակա ուսուցման բաժնի վարիչը, ամբիոնների վարիչներ, կրթական ծրագրերի ղեկավարներ:
Այն կազմակերպվել էր Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի կողմից և նպատակ ուներ քննարկելու պրակտիկաների արդյունավետ կազմակերպմանը և իրականացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում վերհանվեցին 2019-2020 ուսումնական տարվա պրակտիկաների ընթացքին, հիմնական ուղղություններին, ԵՊՀ ԻՄ-ի և համապատասխան կազմակերպություն-ձեռնարկությունների միջև կնքված պայմանագրերին, պրակտիկաների ծրագրերով նախատեսվող աշխատանքներին, պրակտիկանտների առջև դրվող պահանջներին, պրակտիկաների միջոցով կրթական ծրագրերի վերջնարդյունքների ապահովմանը վերաբերող խնդիրներ:
Ելնելով պրակտիկայի տեսակներից և տվյալ մասնագիտության կրթական ծրագրի առանձնահատկություններից՝ ղեկավարները ներկայացրին իրենց ծրագրերը՝ անդրադառնալով նպատակներին, խնդիրներին, գործողություններին՝ ուղղված առարկայական դասընթացներից ստացած գիտելիքների ամրապնդմանը և խորացմանը, կրթական ծրագրերում նշված անհրաժեշտ գործնական հմտությունների և կարողությունների ձեռքբերմանը:
Քննարկումների ընթացքում պարոն Ա.Մակարյանը ներկայացրեց պրակտիկաների վերաբերյալ իր մոտեցումները, հստակեցվեցին պրակտիկաների կազմակերպման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը հանդես եկավ պրակտիկայի խնդիրներին համալիր լուծումներ տալու առաջարկով: