- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Հանդիպումներ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. հոկտեմբերի 15-24-ը ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը կազմակերպել է հանդիպումներ Տավուշի մարզի (Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Իջևանի տարածաշրջաններ) 28 հանրակրթական դպրոցների 11-12-րդ դասարանների աշակերտների հետ:
Հանդիպումներին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վ.Աղաբաբյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի մասնագետ Ա.Հովսեփյանը, հանրակրթական դպրոցների տնօրենները, ուսուցիչները, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները:
ՄԿՊԿ բաժնի կազմակերպած հանդիպումները նպատակ ունեին մարզի ավագ դասարանների աշակերտներին տեղեկացնելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2020թ. ընդունելության մասնագիտություններին, կրթական ծրագրերին և քննություններին, շոշափելու նրանց կարիքները և նախատրամադրվածությունը:
Հանդիպումների ընթացքում աշակերտները ստացան մարզում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունների և ԵՊՀ ԻՄ-ում իրականացվող կրթական ծառայությունների մասին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի սերտացնելու և խորացնելու աշակերտ-ուսուցիչ-դասախոս համագործակցությունը: Դպրոց-համալսարան կապն ամրապնդելու, դիմորդներին անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու նպատակով առաջարկվեց պարբերաբար ճանաչողական այցեր իրականացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ինչպես նաև դպրոցում ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների մասնակցությամբ իրականացնել թեմատիկ և ակնարկային դասախոսություններ ու քննարկումներ:
Բերդի և Նոյեմբերյանի որոշ դպրոցներում մասնաճյուղի աշխատակիցները՝ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ Ա.Մարգարյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ.Ասիլբեկյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վ.Պողոսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վ.Աղաբաբյանը, հանդես եկան դասախոսություններով:
Նման հանդիպումները կարևոր են և արդիական բուհական քննություններին նախապատրաստվող դպրոցականների համար, օգնում են կողմնորոշվելու մասնագիտությունների ընտրության հարցում, ինչպես նաև նպաստում են դպրոց-բուհ հարաբերությունների սերտացմանը:
Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում: