- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղի բակում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակին նվիրված դաս-պլեներ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. հոկտեմբերի 22-ին Կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ու ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ԵՊՀ ԻՄ-ի բակում կայացավ մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին նվիրված դաս-պլեներ, որին մասնակցում էին ֆակուլտետի տարբեր կուրսերի երկու տասնյակ ուսանողներ:
Դաս-պլեները ղեկավարում էր Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ, ՀՀ նկարիչների միության վարչության անդամ, դոցենտ Համլետ Ասատրյանը, ներկա էր Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա. Շ. Մարգարյանը:
Պարոն Ասատրյանի խոսքով՝ պլեների անցկացումը նպատակ ուներ ոչ միայն զարգացնելու ուսանողների ստեղծագործական կարողությունները, այլև բուհի հիմնադրման 25-ամյակի առթիվ վերհանելու ուսանողների առանձնակի վերաբերմունքը հարազատ կրթօջախի նկատմամբ:
Պլեների ընթացքում ուսանողները գեղանկարչական տարբեր հնարքներով ստեղծում էին իրենց նախասիրություններին հարիր աշխատանքներ (դիմանկար, մասնաճյուղի ճարտարապետական կառույցի էքստերիեր, բնապատկեր և այլն):
Ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Իրինա Փիրումյանի խոսքով՝ ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակը ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց համախմբելու իրենց ուսանողներին, յուրովի արտահայտելու բուհի հանդեպ իրենց սերը, ներկայացնելու համալսարանական միջավայրն իրենց աչքերով: