2019թ. սեպտեմբերի 27-ին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի աշխատակից, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը սահմանամերձ Պառավաքարում իրականացրեց «Պարգևիր ժպիտ երեխաներին» խորագրով փոքր դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն էր Պառավաքարի մանկապարտեզի սաների համար միջոցառում անցկացնելը:
Միջոցառմանը ներկա էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի համակարգող Հարություն Կարապետյանը:
«Պարգևիր ժպիտ երեխաներին» միջոցառման ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհիներ Լիանա և Դիանա Յարալյանները, Կիրառական արվեստի ֆակուլտետի առաջին և երրորդ կուրսի ուսանողները նկարեցին նկարներ, Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Սևադա Ղազարյանը երեխաներին բացատրեց բասկետբոլի կանոնները, 3 մուլտհերոսները և խաղավարը երեխաների համար կազմակերպեցին հետաքրքիր խաղեր:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում երեխաները ստացան նվերներ (քաղցրավենիք, բասկետբոլի մանկական հավաքածու, գրենական պիտույքներ, հեքիաթների և հանելուկների ժողովածուներ):
Վերջում ելույթ ունեցավ մանկապարտեզի տնօրենը՝ խորին շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչներին: