- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների այցը Շիրակի պետական համալսարան
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. սեպտեմբերի 25-ին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները Արտաքին կապերի բաժնի աշխատակից, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանի ու Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ Արա Ազատյանի ուղեկցությամբ այցելեցին Շիրակի պետական համալսարան (ՇՊՀ):
Այցելության նպատակն էր Շիրակի պետական համալսարանում մասնակցել «Ներառական կրթություն» խորագրով սեմինարին, որը կազմակերպել էին «Հակամարտությունների փոխակերպում» ոչ ֆորմալ կրթական դասընթացի մասնակիցները և ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին ներառական կրթությանը, դրա դժվարություններին, կոնֆլիկտային իրավիճակներին և դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:
Թեմայի շուրջ իր մասնագիտական կարծիքը ներկայացրեց ՇՊՀ-ի դասախոս և սոցիալական աշխատող Էլվիրա Զարգարյանը:
Ելույթ ունեցավ ՇՊՀ-ի հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ Կարինե Սահակյանը՝ ողջունելով ուսանողների նախաձեռնությունը և կարևորելով նմանատիպ քննարկումները երիտասարդների միջև:
Ներառական կրթության վերաբերյալ սեմինարի ժամանակ կազմակերպվեցին նաև թիմային աշխատանքներ, որոնց ընթացքում մասնակիցները ինտերակտիվ խաղերի և վարժությունների միջոցով ներկայացրին թեմայի վերաբերյալ իրենց տեսակետները:
Նշենք նաև, որ հանդիպումն անցկացվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում: