- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. հունիսի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:
Ընդլայնված նիստին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության և գրադարանային խորհրդի անդամները:
Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի՝ 2018-2019 ուստարվա գործունեությանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:
ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի՝ 2018-2019 ուստարվա գործունեության մասին հաշվետվությամբ հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը:
Նախ Վ.Պողոսյանը ներկայացրեց հաշվետու ուստարում ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային ֆոնդի համալրման մասին՝ նշելով, որ 2019թ. հունիսի 25-ի դրությամբ գրադարանային ֆոնդում առկա է շուրջ 18.970 միավոր գրականություն, որից 1950 էլեկտրոնային գրականություն, ավելի քան 1200 գիտական ամսագրեր և ժողովածուներ, ավելի քան 70 քարտեզ, 15.550 հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն գիտական, ուսումնական, ուսումնամեթոդական և գեղարվեստական գրականություն։ Վ.Պողոսյանը նշեց, որ հաշվետու ուստարում գրադարանային ֆոնդը համալրվել է ավելի քան 640 միավոր գրականությամբ, որից 116 միավոր գրականությունը՝ գնման միջոցով, իսկ ավելի քան 500-ը՝ նվիրատվությամբ։ Հաշվետու ուստարում գրադարանի աշխատակիցների և համալսարանական այլ ստարաբաժանումների աշխատակիցների ջանքերով իրականացվել են 3 գրքերի շնորհանդեսներ, 5-ից ավելի բաց դաս-քննարկումներ, հեղինակների և ընթերցասերների հետ հանդիպումներ։
Գրադարանի վարիչը շեշտեց, որ հաշվետու ուստարում գրադարանի աշխատակիցներն ունեցել են մասնագիտական աճ, մասնակցել են տարբեր աշխատաժողովների։ Օրինակ՝ 2018թ. նոյեմբերի 1-2-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչը մասնակցել է ՀՀ գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը կայացած «Նորարար գրադարաններ 2018» աշխատաժողովին, 2018թ. հոկտեմբերի 7-11-ին Վ.Պողոսյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում կազմակերպված՝ ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների երիտասարդ հասարակական գործիչների ու ռուսաց լեզու և գրականություն դասավանդողների գիտաճանաչողական միջազգային աշխատաժողովին։
Անդրադառնալով ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանին՝ Վ.Պողոսյանը շեշտեց, որ բավականին մատչելի են կայքի կառուցվածքը, բաժինները, գիրք փնտրելու սկզբունքները։ Նա նշեց, որ կայքում գրքերը տեղադրված են ըստ մասնագիտական ուղղվածության, աջ մասում տեղադրված են նոր հրատարակված գրքերը, ձախ մասի ստորին հատվածում՝ հիմնական մասնագիտական գրքերը։ Ս.թ. հունիսի 25-ի դրությամբ էլեկտրոնային գրադարանում առկա է 906 գիրք, գրանցվել է 2.159.969 այցելություն, 185.498 այցելու: Վերջին 20 օրերին արձանագրվել է 71.728 այցելություն, 8.625 այցելու։
Տնօրենության նիստում ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի՝ 2018-2019 ուստարվա գործունեությունը գնահատվեց բավարար։
Նիստի մասնակիցներն էլ հանդես եկան մասնաճյուղի գրադարանի բարելավմանն ուղղված առաջարկություններով, որոնք քննարկվեցին և արձանագրվեցին՝ դրանք հաշվի առնելու նպատակով։
Ընթացիկ հարցերից հատկանշական է ԵՊՀ ԻՄ-ից երկու ուսանողի հեռացնելու հարցը, որի վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Նաիրա Առուշանյանը:
Այդ հարցի կապակցությամբ որոշվեց՝