- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ տնօրենության հերթական նիստը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. մայիսի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա. Վ. Ցուցուլյանը:
Տնօրենության նիստում քննարկվեցին 2018-19 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, 2018-19 ուստարվա I կիսամյակի ուսանողական հարցումների արդյունքներին, 2019թ. հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:
2018-19 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ մասնավորապես նշելով, որ կազմվել են ընթացիկ ստուգումների, ընթացիկ քննությունների և ամառային քննաշրջանի ժամանակացույցները, դրանք քննարկվել են դասախոսների և ուսանողների հետ, սահմանված ժամկետներում ներկայացվել ՈՒՄՎ, ծրարավորվել և կնքվել են ընթացիկ քննությունների տոմսերը, թեստերը և տարբերակները:
Նույն ուստարվա I կիսամյակի ուսանողական հարցումների արդյունքների վերաբերյալ դեկանները նշեցին, որ վերհանվել են խնդիրները, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր:
2019թ. հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկը (ընդունելության քննությունները, տեղերը և վարձավճարների չափը) տնօրենության անդամների քննարկմանը ներկայացրեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Այս հարցի կապակցությամբ նշվեց, որ շուրջ 5 տարի է «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ հեռակա ուսուցման համակարգում չի իրականացվել ընդունելություն: Աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրության հիման վրա առաջարկվեց 2019թ. մասնագիտությունների ցանկում ներառել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունը, որը տնօրենության անդամների կողմից արժանացավ հավանության: