- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ բաց դաս «Սերվիս» մասնագիտության առաջին կուրսում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. մայիսի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության առաջին կուրսում կայացավ բաց դաս, որը վարեց Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Շուշանիկ Գրիգորյանը:
Ներկա էին Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար տ.գ.թ., դոցենտ Գայանե Ավետիսյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանը, դասախոս Սվետա Սաֆարյանը, ուսանողներ, դիմորդներ:
«Սերվիս» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները անգլերենով ներկայացրին Տավուշի մարզի տեսարժան վայրերը (Մորո Ձորո եկեղեցին, Վարդան Մամիկոնյանի ծառը, «Լաստիվեր ռեզորթ» հյուրանոցային համալիրը, Իջևանի գինու և կոնյակի գործարանը, դենդրոպարկը և այլն):
Դասի ընթացքում հնչեցին “Rag'n'Bone Man-Human”, “People Help” երգերը:
Ուսանողները նաև իրենց պատրաստած վիդեոհոլովակի միջոցով ներկայացրին Իջևան քաղաքի պատմությունը, Իջևանի թանգարանը, «Գետահովիտ ռեզորթ»-ը:
Շուշանիկ Գրիգորյանը, նշելով, որ չէին կարող չանդրադառնալ մեծն Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին, հանդես եկավ նրա գրական վաստակի արժևորման խոսքով, ապա ուսանողներն անգլերենով ներկայացրին «Հայոց վիշտը» բանաստեղծությունը:
Այնուհետև դասի մասնակիցները միմյանց շնորհավորեցին Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ՝ ընդգծելով ԵՊՀ-ի անգնահատելի դերն ու ավանդը ՀՀ կրթագիտական և մշակութային կյանքում:
Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը գոհունակություն ու շնորհակալություն հայտնեց կազմակերպված բաց դասի համար՝ ընդգծելով, որ ողջունելի է նաև դիմորդների ներկայությունը նմանատիպ միջոցառումներին: