- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ճանաչողական այցեր ուսումնական պրակտիկայի շրջանակներում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. մայիսի 6-ին 2018-2019 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության առկա ուսուցման II կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Ա.Մկրտումյանի ուղեկցությամբ իրականացրին ճանաչողական այցեր: Պրակտիկային մասնակցում էին նաև Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ, պ.գ.թ., ասիստենտ Լ.Բեգինյանը, «Պատմություն» մասնագիտության կրթական ծրագրի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Ն.Գրիգորյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ.Ասիլբեկյանը:
Մայիսի 6-ին նրանք այցելեցին Լոռու մարզ՝ Օձունի տաճար, Հաղպատի և Սանահինի եկեղեցական համալիրներ, Ախթալայի վանական համալիր և բերդ:
Ճանաչողական այցերի ընթացքում ուսանողները ծանոթացան վերոնշյալ պատմամշակութային վայրերին, դրանց կառուցման և գործունեության պատմություններին, ճարտարապետական յուրահատկություններին, ինչպես նաև ակնարկային դասախոսություններով հանդես եկան հենց ուսանողներն իրենք:
Իրականացված այցերն ուսանողներին հնարավորություն տվեցին ոչ միայն ընդլայնել գիտելիքները պատմամշակութային վայրերի մասին, այլև ամրապնդել ունեցած գիտելիքները Հայաստանի՝ 10-13-րդ դարերի հայոց պատմության վերաբերյալ: