- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Դաս բնության գրկում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. ապրիլի 26-ին բնության գրկում՝ Իջևանի դենդրոպարկում, «Օտար լեզուներ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ «Տավուշի տեսարժան վայրերը» թեմայով դաս, որը վարեց Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանը:
Դասի ընթացքում ուսանողները անգլերենով ներկայացրին Տավուշի մարզի քաղաքներն ու գյուղերը, դրանց տեսարժան վայրերը, պատմական հուշարձանները, վանքերը և եկեղեցիները:
Ներկայացված վայրերից հատկապես առանձնացվեցին Իջևան և Դիլիջան քաղաքները:
Իջևանի տեսարժան վայրերից ներկայացվեցին կենտրոնական զբոսայգին, բուսաբանական այգին, պատմաերկրագիտական թանգարանը և այլն: Իջևանի պատմաճարտարապետական կոթողներից առանձնահատուկ խոսվեց Մակարավանքի մասին, որը կառուցվել է 10-13 դարերում:
Ընդգծվեց, որ Դիլիջան քաղաքը նույնպես առանձնանում է իր բնությամբ, ազգային պարկով, պատմամշակութային հուշարձաններով: Վերջիններիս թվին են պատկանում Հաղարծինը, Գոշավանքը, Մաթոսավանքը, Ջուխտակ վանքը:
Ուսանողների ելույթները լի էին մայրենի տարածաշրջանի նկատմամբ մեծ սիրով ու հիացմունքով:
Դասն անցավ ուրախ և հաճելի մթնոլորտում: