- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Հայտնի են «ԵՊՀ օլիմպիադա-2019»-ի 1-ին փուլի արդյունքները
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. մարտի 16-ին անցկացվեց ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող դպրոցականների օլիմպիադայի 1-ին փուլը, որին հանրակրթական 13 առարկաների գծով ՀՀ մարզերից և Երևանից մասնակցեցին 2732 աշակերտ: Նրանցից 395-ն անցել է 2-րդ փուլ, այդ թվում՝ 27 մասնակիցներ Տավուշի մարզից:
Օլիմպիադայի արդյունքներին և 2-րդ փուլի անցողիկ միավորներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Իսկ 2-րդ փուլ անցած մասնակիցների անուններն ըստ առարկաների այստեղ՝
Օլիմպիադայի 2-րդ փուլը կանցկացվի ս.թ. մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում, որին կմասնակցեն 1-ին փուլի հաղթողները:
Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):
Ի գիտություն՝ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին, ԵՊՀ վճարովի համակարգ ընդունվելու դեպքում, առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:
Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն, հեռ.՝ (010) 55-40-03, (060) 71-01-32: