- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «ՀԼԳ» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների այցը Ազատամուտ համայնք
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. մարտի 15-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «ՀԼԳ» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանի գլխավորությամբ այցելեցին Ազատամուտ համայնքի մշակույթի տուն:
Այցելության նպատակն էր Ազատամուտում անցկացնել միջոցառում՝ նվիրված նույն համայնքում բնակվող Բալասյանների տոհմի ծագման պատմությանը, նշանավոր դեմքերին` հանձին Գառնիկ Բալասյանի:
Զեկուցումով հանդես եկավ «ՀԼԳ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Բալասյանը, ում զեկուցումը հագեցած էր հետաքրքիր զրույցներով, իրենց տոհմին վերաբերող ուշագրավ տեղեկություններով:
Լիլիթի պապիկը` Գառնիկ Բալասյանը, մասնագիտությամբ եղել է բանասեր, լրագրող, գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը ուսանողներն արտասանեցին միջոցառման ընթացքում:
Ներկայացվեցին նաև երգեր՝ դաշնամուրի նվագակցությամբ:
Հետաքրքիր պատմություններով հանդես եկան Գառնիկ Բալասյանի ընկերներ Աշոտ Մարդանյանը և Ֆեդյա Ղուկասյանը, ովքեր նույնպես մասնագիտությամբ բանասեր են:
Իր տոհմի պատմությունը ներկայացրեց նույն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Քոչարյանը:
Միջոցառումը եզրափակեց Ազատամուտի համայնքապետի պաշտոնակատար Վահագն Ալավերդյանը՝ շնորհակալություն հայտնելով համալսարանականներին նման նախաձեռնության համար, որի շնորհիվ ընդլայնվում է նաև բուհ-համայնք համագործակցությունը:
Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն: