- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ակնարկային դասախոսությունները վերսկսվեցին
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. մարտի 1-ին վերսկսվեցին Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բարձրակարգ դասախոսների մասնակցությամբ ակնարկային դասախոսությունները:
ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները՝ Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ, պ.գ.թ, ասիստենտ Լիաննա Բեգինյանը, նույն բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանը, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Հարությունյանը, այցելեցին Գառնիկ Անանյանի անվան Իջևանի ավագ դպրոց:
Դպրոցի տնօրեն Գայանե Էդիլյանը համալսարանականներին ներկայացրեց 12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտներին:
Ակնարկային դասախոսությունը վարեց Ք.Հարությունյանը: Նա անդրադարձավ լեզվաբանի մասնագիտությանը, անգլերենի բառակազմությանը, իմաստաբանության հիմնախնդիրներին, այնուհետև պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Դասախոսությունն անցավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում:
Աշակերտները ցանկություն հայտնեցին այլ թեմաներով դասախոսությունների ևս մասնակցել:
Առաջիկայում ակնարկային դասախոսություններ կիրականացվեն մարզի ավագ, միջնակարգ դպրոցներում և Իջևանի վարժարանում: