2019թ. փետրվար-մարտ ամիսներին ԵՊՀ ԻՄ-ի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության («Տարրական  մանկավարժություն  և  մեթոդիկա» կրթական ծրագիր)  3-րդ  կուրսի  ուսանողներն իրենց արտադրական (մանկավարժական) պրակտիկան են իրականացնում Իջևանի  №1  հիմնական  դպրոցում:

Ծրագրի համաձայն՝ պրակտիկան կազմակերպվում է շարունա­կա­կանության ու հաջորդականության սկզբունքներով և մասնագիտական կոմպետեն­տության աստիճանական զարգացման մեխանիզմով` ղեկավարներ Մանկավար­ժության և հոգեբանության ամբիոնի  դասախոսներ, հ.գ.թ., ասիստենտ  Ա.Քամալյանի  և  մ.գ.թ., ասիստենտ Ա.Սարգսյանի  վերահսկողությամբ: 

Պրակտիկայի սկզբում ուսանողները հանդիպումներ են ունեցել մասնագիտական ամբիոնին կցված ղեկավարների, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Ա.Պետ­րոսյանի և դպրոցի կողմից նշանակված պրակտիկայի ղեկավարների հետ: Ուսանողներին ներկայացվել են պրակտիկայի  նպատակը և անելիքները, դպրոցում գործող նորմերն ու կարգուկանոնը, հստակեցվել են հանձնարարականները, կատարվել է ուսանողների բաշխում ըստ դասվար­ների:        

Պրակտիկայի ընթացքը  բավականին  հագեցած  է ուսանողների  համար: Մանկավարժի գործունեություն իրականացնելու համար նրանք կատարում են ակտիվ աշխա­տանք­ներ՝ զարգացնելով դասի պլան կազմելու (նպատակները, խնդիրները, քայլերը և իրա­կանացման մեթոդները որոշելու), դաս վարելու, արդյունքները քննար­կելու և  մեկնաբանելու իրենց կարողությունները:

Հմուտ դասվարներն  իրենց փորձը փոխանցում  են ուսանողներին և նրանց  նախապատրաստում  ուսուցչի աշխատանքին:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: