2018թ. նոյեմբերի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի հետ ուսանողների հանդիպումը:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների նախաձեռնությամբ, կամավոր սկզբունքով ձևավորվել է 15 համայնքային խումբ, որոնց նպատակն է ուսանողների աջակցությամբ համայնքներում կատարել կարիքների վերհանում, նախագծերի մշակում, հետաքրքիր և մոտիվացնող դասընթացների կազմակերպում:

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ համայնքային խմբերի հետ, լսել նրանց կարծիքները, բարձրաձայնել սեփական գաղափարները, միասին գտնել լուծումներ դրանք իրագործելու համար:

Մի քանի համայնքային խմբեր արդեն ունեին ծրագրեր՝ սպասվող տոներին ընդառաջ:

Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր աջակցությունը հայտնեց ուսանողներին, և կնքվեց փոխհամագործակցության համաձայնագիր:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: