- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ «Նախագծերի կառավարում» թեմայով ներածական դասընթացը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. հոկտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Նախագծերի կառավարում» թեմայով ներածական դասընթացը, որը վարեց տնտեսագիտության թեկնածու (2008թ․), կառավարման որակավորված խորհրդատու, CMCE (2013թ․), Project Management Professional (2016թ․), վեց սիգմա դեղին գոտի (2016թ․), Papka.am պորտալի հիմնադիր Դավիթ Իսկանդարյանը:
Դասընթացին մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2 աշխատակիցներ և 40-ից ավելի ուսանողներ:
«Նախագծերի կառավարում» ներածական դասընթացի ժամանակ ներկայացվեց, թե ինչ է նախագիծը, որոնք են դրա տեսակները, ինչպես պետք է նախագծել, որպեսզի տվյալ նախագիծն ընդունելի լինի հաճախորդի կողմից:
Ցուցադրվեցին նախագծերի և արդյունքների վերաբերյալ լուսանկարներ, որոնցում սկզբում ներկայացված էին, թե ինչպես բացատրեց իր պահանջը հաճախորդը և վերջում, թե ինչ էր ուզում ստանալ հաճախորդը:
Դասընթացավար Դավիթ Իսկանդարյանը, նշելով, որ նախագծերում լինում են ինչպես հաջողություններ, այնպես էլ ձախողումներ, ներկայացրեց նախագծերի կառավարման մեթոդները: Նա շեշտեց, որ նախագծերի կառավարումը կանխատեսում և կանխարգելում է, ոչ թե գիտակցում և արձագանքում:
Այնուհետև դասընթացավարը ներկայացրեց նախագծերի կառավարման հիմնական ոլորտները.
Յուրաքանչյուր ոլորտի համար տրվեց համապատասխան սահմանում, բերվեցին օրինակներ:
«Նախագծերի կառավարում» ներածական դասընթացն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում:
Ուսանողների հավանությանն արժանացավ և՛ դասընթացի թեման, և՛ դրա անցկացման ձևը:
Դասընթացի վերջում մասնակիցները ստացան հավաստագրեր:
Մասնակցության հավաստագրերի հանձնման լուսանկարներից տե՛ս այստեղ: