- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղում կայացավ «Առաջնորդություն» դասընթացի երկրորդ հանդիպումը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Առաջնորդություն» դասընթացի երկրորդ հանդիպումը, որը նախաձեռնել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն (“Community Center for Development” Territorial Cooperation NGO):
Ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցներ և ուսանողներ:
Դասընթացը անգլերենով վարեց ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի «Համայնքի և երիտասարդության զարգացում» ծրագրի աշխատակից, ուսուցիչ, մարզիչ և դասընթացավար Ուիլյամ Ջոզեֆ (Ջոդի) Դոշերը, իսկ ԵՊՀ ԻՄ-ի «ԱԼԳ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Սարուխանյանը ապահովեց սինխրոն (համաժամանակյա) թարգմանություն:
Դասընթացավարը, մեջբերելով Նելսոն Մանդելայի, գործարար Ջիմ Ռոհնի խոսքերից, նշեց, որ առաջնորդ լինելու գլխավոր հատկանիշներից է այն, որ առաջնորդը միշտ քայլի իրեն հետևող ժողովրդի հետ, վտանգավոր իրավիճակներում միշտ ժողովրդի կողքին լինի:
Ընդգծվեց, որ առաջնորդները պետք է լինեն մարդկային, բայց ոչ թույլ և միևնույն ժամանակ պետք է լինեն խիստ, բայց ոչ կոպիտ: Մարդ կարող է լինել լավ կառավարիչ, բայց ոչ լավ առաջնորդ: Լավ առաջնորդ լինելու համար անհրաժեշտ է ունենալ լավ կառավարչին բնորոշ բնավորության գծեր:
Մեջբերվեց նաև հայտնի առաջնորդներից մեկի խոսքը. «Ես չգիտեմ, թե ինչի համար եմ ապրում, մինչև չիմանամ, թե ինչի համար եմ մեռնելու»:
Շեշտվեց, որ առաջնորդ լինում են ոչ միայն հանրահավաքների կամ մարդկանց խմբերի առջև, այլև երաժշտության, նկարչության, պարի, արվեստի մյուս տեսակների ոլորտներում:
Հնչեցվեցին հայազգի առաջնորդների անուններ, ինչպիսիք են Կոմիտասը, Շառլ Ազնավուրը և շատ ուրիշներ, ովքեր, լինելով առաջնորդներ, մեր մշակույթն են ներկայացրել տարբեր ազգերին: