- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղում կայացավ ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ դասընթաց
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. հոկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դահլիճում տեղի ունեցավ ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ թրեյնինգ, որին մասնակցում էին Տավուշի տարածաշրջանում աշխատող «Լույս մանկանց» ծրագրի աշխատակիցներ՝ 60 ուսուցիչներ, ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներ:
Ծրագիրը, որն իրականացվում է Տավուշի թեմի առաջնորդարանի հետ համատեղ, Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ, միտված է երեխաների հոգևոր դաստիարակությանն ու զարգացմանը։
Դասընթացի բանախոսն էր կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը։
Թրեյնինգի ընթացքում մասնակիցները նախ կատարեցին փոքրիկ գործնական աշխատանք՝ վերհանելով կրթության ոլորտի 10-ական խնդիր:
Դասընթացավարը շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացրեց կրթության արդի մարտահրավերները:
Հանգամանորեն բացատրվեցին ակնկալվող կրթական վերջնարդյունքները (գիտելիք (ֆր.՝ savoir), հմտություն (ֆր.՝ savoir faire), մոտեցում (ֆր.՝ savoir être):
Մատնանշվեցին բանալի ունակությունները.
Դասընթացի մասնակիցները, լինելով ուսուցիչներ և դասախոսներ, ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ իրենց ստացած գիտելիքները հնարավորություն ունեն փոխանցելու աշակերտներին և ուսանողներին: