- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչը Ղրիմում մասնակցեց գիտաճանաչողական միջազգային աշխատաժողովի
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. հոկտեմբերի 7-11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը մասնակցեց Ռուսաստանի Դաշնության Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում կազմակերպված՝ ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների երիտասարդ հասարակական գործիչների ու ռուսաց լեզու և գրականություն դասավանդողների գիտաճանաչողական միջազգային աշխատաժողովին։
Այցը կազմակերպված էր Ռոսսոտրուդնիչեստվոյի «Նոր սերունդ» ծրագրի շրջանակներում, ընդգրկված էին մասնակիցներ Հայաստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Աբխազիայից, Բուլղարիայից և Լեհաստանից (http://rs.gov.ru/ru/news/35690?category_id=9 )։
Հիմնական նպատակը, որ իրենց առջև դրել էին պատվիրակությունների ներկայացուցիչները, ուղիղ կապեր հաստատելն էր Ղրիմի բազմաէթնիկ բնակչության հետ, տարածաշրջանի պետական և հասարակական կազմակերպությունների գործունեությանը ծանոթանալը։
Այցի շրջանակներում ծրագրի մասնակիցները հանդիպեցին Ղրիմի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոստանտինովի հետ (http://crimea.gov.ru/news/08_10_2018_1), Ղրիմի Հանրապետության կրթության նախարար Նատալյա Գոնչարովայի և Ղրիմի Ֆեդերալ համալսարանի սլավոնական բանասիրության և ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսական և ուսանողական կազմի հետ։
Այցելության շրջանակներում ծրագրի մասնակիցները հանդիպեցին Յալթայի քաղաքապետի տեղակալ Ելենա Պերեվերզովայի հետ (https://yalta.rk.gov.ru/ru/article/show/11029 ), այնուհետև այցելեցին մանկական միջազգային կենտրոն «Արտեկ», ծանոթացան մանկական կենտրոնի գործունեությանը, ուսումնական ծրագրերի և մանկապատանեկան կազմի հետ տարվող աշխատանքներին։