- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ՀՀ առաջատար դիզայների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. սեպտեմբերի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ ՀՀ առաջատար դիզայներ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ նկարիչների և դիզայների միությունների անդամ, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ հանդիպում, որը նախաձեռնել էր ԵՊՀ ԻՄ-ի դկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ., ՀՀ նկարիչների միության անդամ Լիլիթ Ֆլջյանը:
Ներկա էին Կիրառական արվեստի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և տարբեր կուրսերի ուսանողներ:
Հանդիպման նպատակն էր բուհի «Դիզայն» և «Կիրառական արվեստ» մասնագիտությունների ուսանողներին ՀՀ առաջատար դիզայների փորձի փոխանցումը, Տերյան մշակութային կենտրոնի գործունեության մասին իրազեկումը:
Լիլիթ Մելիքյանը շնորհանդեսի ուղեկցությամբ ուսանողներին ներկայացրեց հետաքրքիր և ուշագրավ դրվագների իր անցած ուղուց, իրականացրած աշխատանքից և ծրագրերից:
ՀՀ առաջատար դիզայները հանդիպման մասնակիցներին նաև ծանոթացրեց արվեստ-բիզնես աշխատանքային ձևաչափին:
Ուսանողները հանդիպման վերջում հյուրին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ: