- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղում ուսման վարձավճարների զեղչման հնարավորությունների մասին
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Սիրելի՛ ուսանողներ, եթե ձեր կարգավիճակը համապատասխանում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի որևէ կետին, ապա կարող եք օգտվել ուսման վարձավճարի զեղչման հնարավորությունից:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, հիմք ընդունելով ուսանողի բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իր միջոցների հաշվին իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին.
19.1. սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,
19.2. 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը՝ 50 տոկոսի չափով,
19.3. 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին՝ 50 տոկոսի չափով,
19.4. մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին՝ 50 տոկոսի չափով,
19.5. երեք և ավելի անչափահաս, կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,
19.6. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ (բժշկասոցիալական փորձաքննական որոշման և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի վկայականի ներկայացման դեպքում) ծնող ունեցող ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,
19.7. մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին (զինվորական գրքույկում համապատասխան գրառման առկայության դեպքում)՝ 30 տոկոսի չափով,
19.8. սոցիալապես անապահով (ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության 0-ից բարձր մինչև սահմանային միավորի շեմը միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ 20 տոկոսի չափով,
19.9. ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերության պատճառով՝ 50 տոկոսի չափով,
19.10. մարտական գործողությունների մասնակիցների (ազատամարտիկների) երեխա ուսանողներին (ՀՀ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի վկայականի ներկայացման դեպքում)՝ 20 տոկոսի չափով,
19.11. հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների (երկու ծնողները) երեխա ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,
19.12. Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող-ուսանողներին և աշխատողների երեխա ուսանողներին, հետևյալ չափերով.
ա) Իջևանի մասնաճյուղում 5-15 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների համար 60 տոկոսի չափով (մագիստրատուրայում` 40 տոկոսի չափով), մյուս տարակարգերի աշխատողների համար՝ 50 տոկոսի չափով (մագիստրատուրայում՝ 30 տոկոսի չափով).
բ) Իջևանի մասնաճյուղում 15 տարուց ավելի մինչև 25 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների համար՝ 70 տոկոսի չափով (մագիստրատուրայում` 50 տոկոսի չափով), մյուս տարակարգերի աշխատողների համար՝ 60 տոկոսի չափով (մագիստրատուրայում՝ 40 տոկոսի չափով).
19.13. Երևանի պետական համալսարանի կողմից անցկացվող դպրոցականների օլիմպիադայում 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմի արժանացած ուսանողներին՝ 1-ին կարգի դիպլոմի արժանանալու դեպքում՝ 50 տոկոսի չափով, 2-րդ կարգի դիպլոմի արժանանալու դեպքում՝ 40 տոկոսի չափով և 3-րդ կարգի դիպլոմի արժանանալու դեպքում՝ 30 տոկոսի չափով: Սույն կետով սահմանված ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցումն ուսանողին տրամադրվում է միայն ուսումնառության 1-ին կուրսում.
19.14. առանձնահատուկ դեպքերում, այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի որոշմամբ սահմանված չափով:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը սահմանվում է Իջևանի մասնաճյուղի տնօրենի հրամանով: Անհարգելի պատճառներով (անբավարար գնահատական, չստուգված ստանալու կամ անհարգելի պատճառով քննությանը, ստուգարքին չներկայանալու,տնօրենի ֆակուլտետի դեկանի կողմից նկատողություն ունենալու դեպքերում) ակադեմիական պարտքերի մարման շրջանում քննություններ, ստուգարքներ հանձնած ուսանողները ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման իրավունքից չեն օգտվում:
Սույն կետում սահմանված ժամկետների ավարտից հետո ներկայացված ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները ենթակա չեն քննարկման:
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին՝
ա) մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 50 տոկոսի չափով.
բ) 5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 60 տոկոսի չափով.
գ) 10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 70 տոկոսի չափով.
դ) 15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 80 տոկոսի չափով.
ե) 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 100 տոկոսի չափով:
Ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը յուրաքանչյուր տարի բուհին է ներկայացնում մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 10-ը:
Այն ուսանողները, ովքեր ներառված են վերը նշված խմբերում և օգտվում են Կառավարության կողմից հաստատված ծրագրի արտոնություններից, չեն կարող դիմել բուհին՝ ուսման վարձի զեղչ ստանալու համար: