- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ «Կյանքի հմտություններ» դասընթացը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. օգոստոսի 10-ին ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում կայացավ «Կյանքի հմտություններ» խորագրով 8 ժամ տևողությամբ դասընթացը, որն իրականացվեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» 2018-2020թթ. եռամյա ծրագրի շրջանակներում՝ IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից:
Դասընթացին մասնակցեցին Տավուշի մարզի մոտ 80 երիտասարդներ, այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի քանի տասնյակ ուսանողներ և շրջանավարտներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, ով ողջունեց մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, կոչ արեց լինել ակտիվ և յուրացնել այն հմտությունները, որոնք կնպաստեն իրենց առաջընթացին:
IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի տնօրեն Թամարա Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի կառուցվածքը, դասընթացավարին և մենթորներին:
Դասընթացում ներառված թեմաներն էին.
Դասընթացավար Հայարփի Սահակյանը յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ ներկայացրեց տեսական նյութ, այնուհետև մասնակիցներն ուղղեցին իրենց հարցերը, լրացրին թեստեր, կատարեցին խմբային աշխատանքներ: Դասընթացի մասնակիցները հանդես եկան ելույթներով և դերային խաղերով, որոնց ժամանակ նրանց օգնում էին մենթորները, ովքեր հիմնականում Տավուշի մարզի գործատուներ և տարբեր կազմակերպությունների ղեկավարներ էին:
Երիտասարդները սովորեցին, թե ինչպես վերլուծել սեփական հնարավորությունները, ճիշտ ձևակերպել նպատակ և դրան հասնելու ճանապարհը, ինչին ուշադրություն դարձնել CV գրելու, գործատուների հետ նամակագրութան և աշխատանքի հարցազրույցի ժամանակ, ունենալ հաշիվ LinkedIn սոցիալական ցանցում և այլ հմտություններ:
Գործատուները փոխանցեցին իրենց փորձը, նաև աշխատանքի առաջարկներ կատարեցին մասնակիցներից մի քանիսին, ինչը խոսում է ծրագրի արդյունավետության և ազդեցության մասին:
Վերջում Թամարա Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և մենթորներին, դասընթացի կազմակերպմանը և մասնակիցների հավաքագրմանը աջակցած անձանց և կազմակերպություններին, մասնավորապես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին, և կոչ արեց ակտիվորեն տարածել ծրագրի վերաբերյալ հայատարարությունը՝ նորանոր երիտասարդներ ներգրավելու համար:
Հաջորդ դասընթացին մասնակցելու համար կարող եք լրացնել այս հայտը՝ https://goo.gl/oRf48T, իսկ եթե ցանկանում եք գրանցվել որպես մենթոր, անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://goo.gl/qE9X3W: