- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. հուլիսի 3-ին տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստը, որը նախագահում էր ֆակուլտետի դեկանի ԺՊ Վ.Ավագյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.
2018թ. ավարտական աշխատանքների պաշտպանության արդյունքներն ամփոփվեցին ըստ մասնագիտությունների՝ առկա և հեռակա ուսուցման համակարգերում:
Մասնավորապես նշվեց, որ «Պատմություն» մասնագիտությամբ առկա ուսուցման համակարգում ավարտական աշխատանք պաշտպանել է 19 ուսանող, որոնցից 13-ը ստացել է «գերազանց», 6-ը՝ «լավ» գնահատական: «Անբավարար» գնահատական չի գրանցվել: Հեռակա ուսուցման համակարգում 12 ուսանող պաշտպանել է ավարտական աշխատանք: 3 ուսանող ստացել է «գերազանց», 4-ը՝ «լավ», 5-ը՝ «բավարար»: «Անբավարար» գնահատական չի գրանցվել: Շեշտվեց, որ ամփոփիչ ատեստավորման հաձնաժողովի նախագահ պ.գ.թ., դոցենտ Ավետիս Հարությունյանը հիմնականում գոհ է մնացել ավարտական աշխատանքների մակարդակից, ուսանողների պատրաստվածությունից ու ցուցաբերած գիտելիքներից, միաժամանակ առաջարկել, որ ավելի մեծ ուշադրություն դարձվի հեռակա ուսուցման համակարգի ուսանողների գիտակրթական մակարդակի բարձրացման վրա:
«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ առկա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքի պաշտպանությանը մասնակցել է 6 շրջանավարտ, որոնցից 4-ը ստացել է «գերազանց», 2-ը՝ «լավ»: «Բավարար» և «անբավարար» գնահատականներ չեն գրանցվել: Հեռակա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքի պաշտպանությանը մասնակցած 16 շրջանավարտներից 2-ը ստացել է «գերազանց», 10-ը՝ «լավ», 4-ը՝ «բավարար»: «Անբավարար» գնահատական չի գրանցվել: Ամփոփիչ ատեստավորման հաձնաժողովի նախագահ բ.գ.դ. Վ.Դևրիկյանն արդյունքների վերաբերյալ հայտնել է իր գոհունակությունը՝ մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ շրջանավարտների գիտելիքները խորն էին, որակական մակարդակը՝ բարձր: Լավ տպավորություն է թողել ուսանողների բանավոր խոսքը, որ սահուն էր և տպավորիչ: Իհարկե, ավարտական որոշ աշխատանքներում նկատելի էին գրքայնություն, ինքնուրույնության պակաս և այլ որակի առանձնակի թերություններ: Հանձնաժողովի նախագահը խորհուրդ է տվել հետագայում խուսափել ծավալուն ու տարողունակ թեմաներից և ավելի մեծ ուշադրություն դարձնել արդիական թեմաներին:
«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ առկա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքների պաշտպանությանը մասնակցած 17 ուսանողից 6-ը ստացել է «գերազանց» գնահատական, 11-ը՝ «լավ»: «Բավարար» և «անբավարար» գնահատականներ չեն գրանցվել: Հեռակա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքի պաշտպանությանը մասնակցած 7 շրջանավարտներից 1-ը ստացել է «գերազանց», 6-ը՝ «լավ»: «Բավարար» և «անբավարար» գնահատականներ չեն գրանցվել: Ավարտական աշխատանքների պաշտպանություններն անցել են բարձր մակարդակով, որը ընդգծել է նաև ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բադալյանը: Նա իր գոհունակությունն է հայտնել ավարտական աշխատանքների թեմաների վերաբերյալ, նշել է, որ աշխատանքների մեծ մասում ներկայացված էին լեզվաբանական ուսումնասիրությունների արդի խնդիրներ, և փորձ էր արված նորովի ու տարբեր տեսանկյուններից ներկայացնել դրանք:
«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությամբ առկա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքների պաշտպանությանը մասնակցած առկա ուսուցման համակարգի 10 շրջանավարտներից 5-ը ստացել է «գերազանց», 5-ը՝ «լավ» գնահատական:
«Բավարար» և «անբավարար» գնահատականներ չեն գրանցվել: Հեռակա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքի պաշտպանությանը մասնակցած 26 շրջանավարտներից 12-ը ստացել է «լավ», 14-ը՝ «բավարար» գնահատական: «Գերազանց» և «անբավարար» գնահատականներ չեն գրանցվել: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, մ.գ.դ., պրոֆեսոր Հ.Պետրոսյանը, ներկայացնելով իր առաջարկությունները մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ, նշել է, որ հետագայում ավելի մեծ ուշադրություն դարձվի ավարտական աշխատանքի հետազոտության մեթոդների ընտրության և հետազոտվող առարկային դրանց համապատասխանության վրա:
«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ ավարտական աշխատանքների պաշտպանությանը մասնակցել է 14 ուսանող, որոնցից 4-ը ստացել է «գերազանց», 10-ը՝ «լավ»: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ բ.գ.թ. Մ.Ղազարյանը իր գոհունակությունն է հայտնել ավարտական աշխատանքների մակարդակի և թեմաների վերաբերյալ:
Որպես հարցի ամփոփում՝ ֆակուլտետի դեկանի ԺՊ Վ.Ավագյանն արձանագրեց, որ ավարտական աշխատանքների պաշտպանությունը բոլոր մասնագիտություններից ունեցել է պատշաճ ակադեմիական մակարդակ և բավարար կազմակերպվածություն:
Ուսանողները ավարտական աշխատանքների պաշտպանությանը ներկայացել են պատրաստ: Մեծամասնությունը անհրաժեշտ չափով ուսումնասիրել էր պահանջվող գրականությունը և օժանդակ նյութերը: Կային նաև թերի պատրաստված ուսանողներ: Վերջիններս հիմնականում եղել են ուսումնառության ընթացքում ակադեմիական ցածր առաջադիմություն գրանցած ուսանողները:
Շեշտվեց, որ առաջընթացը պայմանավորված է մի շարք կարևոր աշխատանքներով, որոնք տարիների ընթացքում կանոնավոր կերպով իրականացվում են ամբիոններում: Առաջին հերթին դրական դեր են ունեցել նախորդ ամիսներին կազմակերպված նախապաշտպանությունները:
Ամբիոնների վարիչները գործող ժամանակացույցով իրականացրել են նախապաշտպանություններ, որոնց ընթացքում շտկվել են նկատված սխալներն ու թերությունները: Որակի բարձրացմանը անշուշտ նպաստել են նաև ավարտական և կուրսային աշխատանքներ կատարելու վերաբերյալ մեթոդական ձեռնարկների առկայությունը ամբիոններում, ինչպես նաև գնահատման հստակ չափանիշերով առաջնորդվելը:
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի՝ 2018թ. ամփոփիչ ատեստավորման արդյունքները գնահատվեցին բավարար:
2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների վերաբերյալ զեկուցեց Վ. Աղաբաբյանը: Մասնավորապես նշվեց, որ գարնանային քննաշրջանի ընթացքը եղել է պատշաճ կազմակերպված և գտնվել է դեկանատի մշտական ուշադրության կենտրոնում:
Ընդգծվեց, որ տարեցտարի բարձրանում է ուսանողների պատրաստվածության մակարդակը ստուգարքներին և քննություններին: Նշված ժամանակահատվածում ֆակուլտետի առաջադիմությունը կազմել է 91.37%: Դա բացատրվում է նրանով, որ տվյալ առարկայի նյութը մաս-մաս յուրացնելով, կիսամյակի ընթացքում պարբերաբար միջանկյալ քննություններ հանձնելով՝ ուսանողը եզրափակիչ քննությանը ներկայանում է պատշաճ գիտելիքներով: 2017-2018 ուստարվա ձմեռային քննաշրջանին մասնակցել է 313 ուսանող: Միայն գերազանց գնահատականներ են ստացել 31 ուսանող, գերազանց և լավ` 82, խառը գնահատականներ` 170, իսկ միայն բավարար` 3 ուսանող: 27 ուսանողներ չեն կարողացել հանձնել քննությունները և իրենց ուժերը կփորձեն լուծարքային շրջանում: Զեկուցողը նշեց, որ մեկ անբավարար է ստացել 17 ուսանող, երկու անբավարար՝ 8, իսկ երեք և ավելի՝ 2 ուսանող: Դրանց մի զգալի մասը անբավարար պատրաստվածության պատճառով չի ներկայացել ստուգարքներին և քննություններին: Մի մասը անբավարար է ստացել ընթացիկ քննությունների արդյունքներով: Զեկուցողը ընդհանուր գծերով ներկայացրեց ակադեմիական պարտքերի պատկերը, որը, ըստ մասնագիտությունների, հետևյալն է.
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները համարվեցին բավարար:
Ֆակուլտետի դեկանի հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն:
Ընթացիկ հարցերից հատկանշական է ֆակուլտետի մասնագիտական ամբիոններում 2017-2018թթ. անհատական ծանրաբեռնվածությունների քննարկման հարցը: Ֆակուլտետի դեկանի ԺՊ Վ.Ավագյանը մասնավորապես նշեց, որ ֆակուլտետի հինգ ամբիոններում գրեթե ավարտվել է դասախոսների՝ 2018-2019թթ. ուսումնական տարվա անհատական բեռնվածությունների կազմումը: Մինչ առարկաների բաշխումը բոլոր ամբիոններում տեղի են ունեցել քննարկումներ: Անհատական բեռնվածության հիմքում դրվել են գիտական աշխատանքների ուղղվածությունը և գիտական նախասիրությունը: Խնդիր դրվեց մինչև ուսումնական տարվա սկիզբն ունենալ դասավանդելիք առարկայի ամբողջական փաթեթը՝ պորտֆոլիոն: Շեշտվեց նաև այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է դասավանդման նոր մեթոդների ներմուծումը, նոր տեխնոլոգիաների կիրառումը դասավանդման գործընթացում: Դասախոսները հայտնեցին, որ անհատական բեռնվածությունը կազմվել է մանրամասն ու հանգամանալից քննարկումներից հետո:
Մասնագիտական ամբիոնների՝ 2018-2019թթ. անհատական ծանրաբեռնվածությունների հարցը ընդունվեց ի գիտություն: Դասախոսներին հանձնարարվեց նոր ուսումնական տարվա համար կազմել անհատական զարգացման և աշխատանքային պլանները, մինչև օգոստոսի վերջը նախապատրաստել և ամբիոն ներկայացնել դասընթացների փաթեթները: