- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ բուհի բարելավմանն ուղղված քննարկում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. հունիսի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Դասախոս Restart» նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ պ.գ.թ., դոցենտ Դ.Թինոյանի և հ.գ.թ., դոցենտ Ա.Կոբելյանի հետ հանդիպում:
Ներկա էին մասնաճյուղի աշխատակիցներ՝ տնօրենի ԺՊ Ա. Վ. Ցուցուլյանի գլխավորությամբ:
Դ.Թինոյանը, ներկայացնելով նախաձեռնող խմբի կատարած աշխատանքը, նշեց, որ մեկ ամսվա ընթացքում կազմակերպվել են տարբեր բուհերի դասախոսների և ղեկավարությունների հետ հանդիպումներ, “Facebook” սոցիալական ցանցում քննարկումներ, որոնց շնորհիվ խմբավորվել են կրթական հաստատություններում առկա համակարգային հիմնախնդիրները:
Ա.Կոբելյանը ներկայացրեց բուհական համակարգի առողջացման համար նախաձեռնության մշակած նախնական ծրագիրը, որը ներկայացվելու է «Կրթության մասին նոր օրենքով» նախատեսվող փոփոխությունների ժամանակ՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի կարծիքը հաշվի առնելու նպատակով.
Ներկաները համամիտ էին նախաձեռնության կողմից առաջ քաշված խնդիրներին, նշեցին որ ԵՊՀ ԻՄ-ում արդեն սկսվել են մասնաճյուղի բարելավմանն ուղղված աշխատանքները, և մասնաճյուղը հաճույքով կհամագործակցի «Դասախոս Restart» նախաձեռնության հետ:
Մասնաճյուղի աշխատակիցները նաև ներկայացրին իրենց առաջարկները, մասնավորապես առաջարկեցին ավելացնել ինքնուրույն աշխատանքների թիվը, խրախուսել գիտական և հասարակական ակտիվությունը (աշխատանք խորհուրդների, հանձնաժողովների կազմում, բուհից դուրս)՝ կադրային աուդիտի ժամանակ հաշվի առնելով ոչ միայն դասախոսների որակավորումը, այլև վերջին տարիներին կատարած և տպագրած աշխատանքները: