2018թ. մայիսի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը՝ «Դիզայն» և «Կիրառական արվեստ» մասնագիտությունների գծով:
Այս տարվա ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները հետևյալ կազմով էին.
- Ազիզյան Խաչատուր Սուրենի – նախագահ, ՀՀ նկարիչների միության նախագահի տեղակալ-քարտուղար, պրոֆեսոր,
- Մարգարյան Ալեքսան Շամիլի – Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի ԺՊ, ֆ/մ. գիտ. թեկնածու,
- Ասատրյան Համլետ Միհրդատի – Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչի ԺՊ, ՀՀ նկարիչների միության անդամ, արվեստագիտության դոցենտ,
- Հարությունյան Մարտին Վարդանի – Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչ, ՀՀ դիզայներների միության անդամ, արվեստագիտության թեկնածու,
- Մխիթարյան Համլետ Խաչատուրի – Տավուշի մարզի Իջևանի արվեստի դպրոցի տնօրեն,
- Ղուլիջանյան Կարո Հայկազի – Տավուշի մարզի Կողբի գեղարվեստի դպրոցի տնօրեն:
Ավարտական աշխատանքների պաշտպանությանը ողջույնի խոսք ասաց և ավարտական կուրսերի ուսանողներին հաջողություններ մաղթեց Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը:
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքներն աչքի էին ընկնում թեմատիկ, ժանրային և ոճական բազմազանությամբ, հետաքրքիր լուծումներով:
Պաշտպանությունն անցավ հաճելի մթնոլորտում՝ մասնակիցներին պատճառելով գեղագիտական հաճույք ու բավականություն:
Արդյունքները գոհացուցիչ էին. «Դիզայն» մասնագիտության 10 ուսանողից 7-ը ստացավ «գերազանց» գնահատական, 3-ը՝ «լավ» գնահատական:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը «գերազանց» գնահատեց Մարիամ Հասանյանի (ԵՊՀ ԻՄ գրաֆիկական նոր ոճի ձևավորում), Գևորգ Ադամյանի (Բազմաֆունկցիոնալ սեղան), Զարուհի Առուստամյանի (Բազմաֆունկցիոնալ էտյուդնիկ), Մանե Շահինյանի (Հագուստի մոդելավորման նախագիծ /Հ. Այվազովսկու 200/) աշխատանքները, որոնք ղեկավարում էր Մարտին Հարությունյանը, Էդիտա Խաչատրյանի (Ֆունկցիոնալ փռոց-պայուսակ, գոբելեն, ղեկավար՝ Դոնարա Չիբուխչյան), Լիլիյա Բայրամյանի (Գրապահարան, ղեկավար՝ Քրիստինե Մխիթարյան), Աննա Խաչատրյանի (Գծագրական սեղան, ղեկավար՝ Քրիստինե Մխիթարյան) աշխատանքները:
Վերջում Կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները բակալավրի որակավորում ստանալու առթիվ շնորհավորեցին իրենց շրջանավարտներին՝ նրանց հղելով բարեմաղթանքներ, ցանկանալով մասնագիտական ու անձնական մեծ հաջողություններ: