- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղի ՈՒԳԸ-ն ԵՊՀ ՈՒԳԸ-ի լավագույն ստորաբաժանումների շարքում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. մայիսի 25-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ընդլայնված նիստը:
Նիստի սկզբում ԵՊՀ ՈՒԳԸ նորընտիր նախագահ Վանատուր Շերենցը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց կատարված աշխատանքները, մասնավորապես նշեց, որ կիսամյակի ընթացքում անցկացվել են 116 սեմինար քննարկումներ, ԵՊՀ ՈՒԳԸ 5-րդ միջազգային գիտաժողովին մասնակցել են ավելի քան 20 երկրներից 606 մասնակիցներ:
Ընդլայնված նիստի ընթացքում անցկացվեց «Ժամանակի կառավարում» և «Գործատուների հետ շփումն ու գործընկերային փոխհարաբերությունների կարևորությունը» խորագրերով սեմինար-քննարկումներ, որոնք վարում էին Անուշ Ալեքսանյանը և Գոռ Վարդանյանը:
Անուշ Ալեքսանյանը նշեց, որ ուսանողների կարծիքով՝ ժամանակը վատնող միջոցներն են հայելին, սոցիալական ցանցերը, հեռուստացույցը, ընկերների հետ հաճախակի հանդիպումները, սակայն փաստեց, որ ժամանակը չկառավարելու պատճառներից են նաև մարդկանց չմերժելը և մշտապես «այո» ասելը:
Գոռ Վարդանյանը ներկայացրեց, թե ինչպես ճիշտ ներկայանալ գործատուին՝ կարևորելով թեկնածուների իրազեկվածությունը կազմակերպության գործունեության վերաբերյալ, խոսեց նաև աշխատանքի ընդունվելու և ազատվելու նրբությունների մասին:
Ակտիվ գործունեություն ծավալած ֆակուլտետային ՈՒԳԸ-ները, քարտուղարները և անդամները պարգևատրվեցին հավաստագրերով և մասնագիտական գրքերով։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ն, ըստ այս կիսամյակի արդյունքների, ԵՊՀ 4 ֆակուլետների ՈՒԳԸ-ների հետ արժանացել էր «գերազանց» գնահատականի: Պարգևը ստացավ ՈՒԳԸ նախագահ Հրանտ Ղարագյոզյանը:
Մասնաճյուղի ՈՒԳԸ ակտիվ անդամ էր ճանաչվել Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Աղավնի Օրդինյանը, ով պարգևատրվեց մասնագիտական գրքով: