2018թ. մայիսի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ուսանողները՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, «Զբոսաշրջություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Պավել Ասիլբեկյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։
Այցելության նպատակն էր մասնաճյուղի ուսանողներին ծանոթացնել Մայր բուհի նույն մասնագիտության ուսումնական բազային, լաբորատոր հագեցվածությանը, դասավանդման մեթոդներին, ապահովել շփումը ուսանողների միջև:
ԵՊՀ-ում իրականացվեցին համատեղ դասընթացներ:
Մասնագիտական լաբորատորիայում դասախոս Ա.Մանուկյանը ուսանողներին ներկայացրեց լաբորատոր սարքավորումները, պրակտիկայի անցկացման հնարավորությունները։ Ուսանողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Ձեռք բերվեց հետագա համագործակցության պայմանավորվածություն:
Այնուհետև երկրորդ կուրսի ուսանողները մասնակցեցին «Գեոմորֆոլոգիա երկրաբանության հիմունքներով» դասընթացին, որը վարում էր պրոֆեսոր Բոյնագրյանը։
Օրվա երկրորդ կեսին ուսանողներն այցելեցին Երևանի տեսարժան վայրեր և լավ տպավորություններով վերադարձան Իջևան։
Նմանատիպ այցելությունները շատ կարևոր են ինչպես Մայր բուհ–մասնաճյուղ համագործակցության խորացման, շփումների, այնպես էլ համեմատությունների և ինքնագնահատման համար։