- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. փետրվարի 8-ից հունիսի 7-ը ընթանում է ԵՊՀ ԻՄ-ի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների անընդհատ (շարունակական) պրակտիկան:
Ծրագրով նախատեսված է մանկավարժական պրակտիկան իրականացնել շարունակականության և հաջորդականության սկզբունքներով, մասնագիտական կոմպետենտության աստիճանական զարգացման մեխանիզմով, երեք շրջափուլերով (տեսակներով).
• 1-ին փուլ՝ «Ուսումնաճանաչողական կամ հոգեբանամանկավարժական պրակտիկա»,
• 2-րդ փուլ` «Մանկավարժական (աջակցող) փորձի (կիրառական-վերլուծական) պրակտիկա»,
• 3-րդ փուլ` «Ամփոփիչ-գնահատող պրակտիկա»:
Այն իրականացվում է բակալավրի կրթական ծրագրի մանկավարժական բոլոր մասնագիտությունների գծով: Պրակտիկայի նպատակը ուսումնաճանաչողական է և կրում է հոգեբանամանկավարժական բնույթ:
Անընդհատ (շարունակական) պրակտիկայի ընթացքում ուսանողը պետք է`
կազմի պրակտիկայի հանձնարարությունների անհատական օրացուցային պլան,
մտապահի և գրանցի պրակտիկայի ընթացքում իր կողմից դիտարկված փաստերը,
ծանոթանա ուսումնական հաստատությանը, դրա կառուցվածքին, գործունեության պայմաններին և համապատասխանությանը ներառական կրթության պահանջներին, գործառույթներին, աշխատանքային ռեժիմին, ուսումնադաստիարակչական աշխատանքների և միջոցառումների համալիր և հեռանկարային պլաններին, տարբեր ստորաբաժանումների գործառույթներին ու աշխատանքային ծրագրերին, պլաններին, ուսուցման գործընթացի կազմակերպման սկզբունքներին, ուսումնամեթոդական աշխատանքների իրականացման ընթացակարգերին, դպրոցի փաստաթղթավարման և մատենավարության հիմունքներին,
իրականացնի մանկավարժական գործընթացների տարբեր տեսակների, մանկավարժների և աշակերտների գործունեության, աշակերտների անատոմիական և ֆիզիոլոգիական փոփոխությունների, հոգեկան և մտավոր զարգացման գործընթացների, վարքի, դասարանի և դպրոցի հոգեբանական մթնոլորտների, ուսուցման գործընթացի պայմանների դիտումներ,
իրականացնի առանձին աշակերտների անձի, դասարանների հոգեբանական մթնոլորտի շուրջ հոգեբանամանկավարժական տվյալների նախնական հավաքագրում,
պլանավորի և իրականացնի աշակերտների հետ նպատակաուղղված ման-կավարժական հաղորդակցում,
ճանաչի, վեր հանի և մեկնաբանի հոգեբանամանկավարժական տեղեկությունները,
ուսումնասիրությունների արդյունքներով կազմի առանձին աշակերտների անձի, դասարանների հոգեբանական մթնոլորտի հոգեբանամանկավարժական բնու
իրականացնի դասավանդման և դաստիարակչական գործընթացների կազմակերպման օրինաչափությունների և առանձնահատկությունների, աշակերտների ճանաչողական հետաքրքրությունների զարգացման և դրդապատճառների շուրջ հոգեբանամանկավարժական տվյալների հավաքագրում,
համագործակցի դասղեկի, ֆիզղեկի և ռազմագիտության գծով պատասխանատուի առարկայական ուսուցչների հետ արտադպրոցական, արտադասարանական միջոցառումների և էքսկուրսիաների կազմակերպման ու անցկացման ժամանակ,
վարի պրակտիկայի ուսանողական թղթապանակ, կատարի ընդհանրացումներ պրակտիկայի այս փուլի համար և ձևակերպի արդյունքները,
ներկայացնի հաշվետվություն՝ կցելով մեկ աշակերտի, դասարանի հոգեբանական մթնոլորտի հոգեբանամանկավարժական բնութագրեր` որակապես արժևորված հոգեբան-մանկավարժի, իր կողմից իրականացված արտադասարանական կամ արտադպրոցական աշխատանքի պլան` որակապես արժևորված պրակտիկայի խմբի ղեկավար-մեթոդիստի կողմից:
«ՏՄՄ» 2-րդ կուրսի պրակտիկան իրականացվում է Իջևանի №1 հիմնական դպրոցում՝ պրակտիկայի ղեկավար և պատասխանատու, Հոգեբանության և մանկավարժության ամբիոնի դասախոս Է.Սիմոնյանի վերահսկողությամբ:
Նախքան դպրոց գնալը հանդիպումներ են տեղի ունեցել պրակտիկայի ղեկավար, պատասխանատու Է.Սիմոնյանի և ուսանողների միջև՝ կապված պրակտիկայի նպատակների, հետագա անելիքների, ինչպես նաև դպրոցում կարգուկանոնի, վարվեցողության նորմերի պահպանման հետ:
Ուսանողներն իրականացրել են նախնական գնահատում (վերլուծություն):
Հետագայում հանդիպումներ են կայացել դպրոցի տնօրեն Ա.Փաշինյանի, ապա Ուսումնական գծով փոխտնօրեն Ա.Պետրոսյանի հետ, ով ուսանողներին ծանոթացրել է դպրոցի կարգուկանոնին, մատենավարությանը, դպրոցում գործող խորհուրդներին, աշխատակազմին և նրանց գործառույթներին:
Ուսանողները դպրոցի աշխատակիցների ուղեկցությամբ շրջայց են կատարել դպրոցի ողջ տարածքով, ուսումնասիրել դասարանները (կահավորանքը), համակարգչային սրահը, գրադարանը, հատուկ կարիքով երեխաների համար նախատեսված դասասենյակը, մարզադահլիճը, ճաշարանը և այլն:
Հանդիպումներ են տեղի ունեցել նաև դպրոցի դասվարների հետ, ովքեր իրենց բազմամյա փորձով կիսվել են ուսանողների հետ:
Վերջում ուսանողները կպատրաստեն անհատական փաթեթներ, որոնց մեջ ներառված կլինի պրակտիկայի ընթացքում իրենց կատարած աշխատանքը, որի հիման վրա էլ կիրականացվի գնահատում: