- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում ընթանում է 2017-2018 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. մայիսի 12-30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում է 2017-2018 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը (առկա և հեռակա ուսուցման ավարտական աշխատանքների պաշտպանություններ)՝ 12 մասնագիտության գծով:
Ամփոփիիչ ատեստավորման գործընթացն անցկացվում է սահմանված կարգով, ըստ հաստատված ժամանակացույցների. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ներկայացուցիչները, ուսանողները և դասախոսները ավարտական աշխատանքների պաշտպանություններին մոտենում են ամենայն պատասխանատվությամբ:
2018թ. մայիսի 12-ին տեղի ունեցավ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Վարդան Ռուբենի Հասրաթյանը:
Մայիսի 14-ին կայացավ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, մանկ. գիտ. դոկտոր Հայկ Հմայակի Պետրոսյանը:
Մայիսի 17-ին տեղի ունեցավ «Էկոլոգիական քիմիա» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետ Վահագն Վոլոդյայի Առաքելյանը:
Մայիսի 19-ին տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Հանձնաժողովը գլխավորում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերեն լեզվի բառագիտության և ոճաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լիլիթ Ասատուրի Բադալյանը:
Նույն օրը՝ մայիսի 19-ին, կայացավ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ՏՏ դեպարտամենտի ծառայության պետ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Հարություն Վոլոդյայի Գասպարյանը:
Մայիսի 21-ին տեղի ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բան. գիտ. դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:
Մայիսի 25-ին կկայանա «Պատմություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կգլխավորի «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ թ. Ավետիս Հմայակի Հարությունյանը:
Մայիսի 26-ին տեղի կունենա «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կգլխավորի Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Մելանյա Սմբատի Ղազարյանը:
Մայիսի 26-ին (առկա) և 27-ին (հեռակա) տեղի կունենան «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
Հանձնաժողովը կգլխավորի ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային և ֆինանսական վիճակագրության բաժնի պետ Արթուր Արծրունի Ղալթախչյանը:
Մայիսի 27-ին կկայանա «Սերվիս» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կգլխավորի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Վեմիրի Ապրեսյանը:
Մայիսի 30-ին տեղի կունենան «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները կգլխավորի ՀՀ նկարիչների միության նախագահի տեղակալ-քարտուղար, պրոֆեսոր Խաչատուր Սուրենի Ազիզյանը: