- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ «Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառումը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. մարտի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառումը (ռուսերեն), որը կազմակերպել էին Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն և ՈՒԽ-ն՝ Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի պատասխանատու բ.գ.,թ., ասիստենտ Անժելա Այդինյանի աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանը, դասախոսներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ, մասնակցում էին «Դիզայն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները:
Այն յուրատեսակ տուրք էր մեր մշակույթի նվիրյալներին և նպատակ ուներ հայ արվեստը ներկայացնել ոչ միայն հայերենով, այլև ռուսաց լեզվով:
«Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառումն ուներ հագեցած ծրագիր:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի պատասխանատու բ.գ.,թ., ասիստենտ Անժելա Այդինյանը՝ մասնավորապես նշելով, որ մշակույթն ու արվեստն են ձևավորում մարդու և սերունդների ինքնագիտակցությունը: Արվեստի զարգացումն ազդում է երիտասարդների կրթության ու գեղագիտական դաստիարակության վրա, խթանում ստեղծագործ ոգին ու պրպտուն միտքը: Արվեստը մարդկային կյանքի մեծագույն արժեքն է, նրա մեջ բյուրեղանում է ամեն ինչ: Արվեստագետների շնորհիվ մարդիկ հնարավորություն են ունենում հաղորդակցվել գեղանկարչությանը, քանդակագործությանը, ճաշակել լավ երաժշտություն, հիանալ դրամատիկական և պարային արվեստով:
Այնուհետև «Դիզայն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Ալավերդյանն ազդարարեց վիկտորինայի մեկնարկը:
Հաղթող ճանաչվեց Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության թիմը և պարգևատրվեց հուշանվերով:
Ապա մասնակիցները ներկայացրին հայ մեծանուն նկարիչների կյանքն ու գործունեությունը:
1-ին կուրսի ուսանողուհիներ Նոննա Ալավերդյանը և Իրինա Փիրումյանը ներկայացրին Գևորգ Բաշինջաղյանին և Մարտիրոս Սարյանին, իսկ 2-րդ կուրսի ուսանողուհի Դոնարա Սարգսյանը՝ Հովհաննես Այվազովսկուն:
Ելույթներն ուղեկցվեցին բուռն քննարկումներով:
Վերջում ելույթ ունեցավ Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ալեքսան Մարգարյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, ընդգծելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը:
«Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառումը մեծ բավականություն պատճառեց ներկաներին: