- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ուսանողների խնդիրները մասնաճյուղի ղեկավարության ուշադրության կենտրոնում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. մարտի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ուսանողների հետ տնօրեն Սամվել Առաքելյանի հերթական հանդիպումը, որին ներկա էին ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը, ուսանողական կառույցների նախագահները և ներկայացուցիչներ, կուրսերի ավագներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսանողների կարգապահության, 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի առաջին ընթացիկ քննաշրջանին նախապատրաստվելու վերաբերյալ մի շարք հարցեր:
Ուսանողները ներկայացրին դասապրոցեսի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրենց առաջարկները, մասնավորապես առանձնացրին էլեկտրոնային դասախոսությունների քանակի մեծացման, լսարանների կահավորվածության և տեխնիկապես հագեցվածության հետ կապված խնդիրները: Տնօրենը նշեց, որ արդեն պլանավորել են ավելացնել պրոյեկտորով լսարանների թիվը:
ՈՒԽ-ի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը նշեց, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, ուսանողության շրջանում իրականացվում է Ակադեմիական ազնվության վերաբերյալ անանուն հարցում, և առաջիկայում կկազմակերպվի քննարկում:
Ս.Առաքելյանը անդրադարձավ ուսանողների կարգապահության խնդիրներին, նշեց, որ ուսանողները գիտեն և պաշտպանում են իրենց իրավունքները, բայց հաճախ չեն կատարում իրենց պարտականությունները: Նա ներկայացրեց, որ այսուհետ բացակայությունները հարգելի համարելու համար ուսանողները իրավունք կունենան բժշկական տեղեկանք ներկայացնելու և դիմում գրելու, եթե նախապես բացակայության պատճառի մասին տեղեկացնեն ֆակուլտետի դեկանատ և կարգադրեց նշված կարգը ներկայացնել բոլոր ուսանողներին:
Ծավալվեց քննարկում ուսանողի վարքագծի, դրա վրա ազդող գործոնների և մասնաճյուղի անելիքների վերաբերյալ: Դարձյալ ընդգծվեց, որ բուհն իրականացնում է ոչ միայն կրթական, այլև դաստիարակչական գործառույթ, իր ներքին կարգապահական կանոնների պահպանմամբ փորձում է ապահովել պատշաճ կարգապահություն, բարձրացնել ուսանողների պատասխանատվությունը, ինքնագիտակցության մակարդակը, դաստիարակել պետությանը պիտանի և օրինապահ քաղաքացիներ:
Հանդիպման վերջում պարոն Առաքելյանը խորհուրդ տվեց հաճախակի օգտագործել «Շնորհակալություն» և «Ներողություն» բառերը, որոնք բնորոշ են հզոր մարդկանց ու մոգական ուժ ունեն, կոչ արեց լավ նախապատրաստվել քննություններին՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: