- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղում կայացավ Վահագն Աթաբեկյանի հետ հերթական հանդիպումը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. մարտի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ՀՀ արտգործնախարարի` ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանի հետ հերթական հանդիպումը:
Ներկա էին Ֆրանսերեն լեզվի և գրականության, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնների դասախոսներ, համապատասխան մասնագիտությունների ուսանողներ:
Հանդիպման նպատակն էր ընդգծել առաջիկայում Երևանում կայանալիք Ֆրանկֆոոնիայի գագաթնաժողովի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար, մասնակիցներին հանգամանորեն ներկայացնել դրա ընթացակարգը:
Նախ պարոն Աթաբեկյանը ջերմորեն շնորհավորեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին՝ Ֆրանկոֆոնիայի միջբուհական մրցույթում պատվավոր տեղեր գրավելու համար, ողջունեց այն փաստը, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը զիջել է միայն Բրյուսովի անվան համալսարանին և առաջ է անցել անգամ Ֆրանսիական համալսարանից։
Հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարարի խորհրդականը մանրամասն ներկայացրեց կամավորական սկզբունքով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու պայմաններն ու դրույթները:
Վերջում ուսանողները պարոն Աթաբեկյանին ուղղեցին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և ֆրանսիական մշակույթի վերաբերյալ մի շարք հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ: