- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով սեմինարը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. մարտի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» խորագրով մոտիվացիոն բնույթի սեմինարը, որը կազմակերպել էին մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը և ուսանողական խորհուրդը:
Ներկա էին բուհի դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ:
Սեմինարը վարեց ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը, իսկ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, քաղ. գիտ. թեկնածու Հովսեփ Մովսեսյանը հանդես եկավ պարզաբանումներով և ներկայացրեց օրինակներ:
Սեմինարի ընթացքում ներկայացվեց 1989թ. լույս տեսած Սթիվեն Ռ. Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը, որը հայերեն հրատարակվել է 2018թ. մարտին «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից:
Գիրքը 1990 թվականից շարունակում է մնալ բեսթսելլեր բիզնես ոլորտում՝ 40 լեզուներով ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով: Գիրքը 2011թ. “Time” ամսագրի կողմից ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքեր»-ի ցանկում:
Ս.Ալավերդյանը նախ ներկայացրեց, որ մարդիկ աշխարհին նայում են՝ ելնելով իրենց հարացույցներից (հուն.՝ պարադիգմա), և հարացույցի փոփոխությունն ունի մեծ ուժ: Այդ նպատակով նա իրականացրեց սոցիալական փորձ. ներկաներին բաժանեց 2 խմբի և ցուցադրեց տարբեր նկարներ: Այնուհետև նրանց ցույց տվեց այլ նկար, որը համադրում էր նախորդ երկու նկարները, և նույն հարցն ուղղեց բոլորին: Ներկաները տվեցին իրար հակասող պատասխաններ՝ ելնելով նրանից, թե որ նկարն էին տեսել մինչ այդ:
Ապա ներկայացվեց գրքում տեղ գտած ամենահուզիչ պատմություններից երկուսը («Մի կիրակի առավոտ Նյու Յորքի մետրոյում», «Երկու գծանավ փոթորկուն ծովում»): Նշվեց, որ ամեն մի քայլ կարևոր է, և ամեն մի քայլի համար ժամանակ է պահանջվում: Ոչ մի քայլ բաց թողնել չի կարելի, և հանրային հաղթանակներին պետք է նախորդեն անձնական հաղթանակները:
Սեմինարավարը սովորույթը սահմանեց որպես գիտելիքի, հմտության և ցանկության տրամախաչում, տվեց 7 սովորույթների դասակարգումը և հիմնական մտքերից մեկը՝ «Արդյունավետությունը հավասարակշռության մեջ է»: Ներկայացվեց «Ոսկե ձվերի և սագի» առակը, ձևակերպվեց «Արտադրություն (Ա) /Արտադրական կարողություն (ԱԿ)» հավասարակշռությունը:
Այնուհետև ներկայացվեցին 7 սովորույթները.
Նշվեց, որ գրքի հրատարակությունից հետո Ս.Քովին տարբերակել և առանձին գրքով հրատարկել է 8-րդ սովորույթը, այն է՝ «Արդյունավետությունից դեպի մեծություն» (սովորույթների մասին առավել մանրամասն տե՛ս հետևյալ հղումով:
Վերջում ելույթ ունեցավ քաղ. գիտ. թեկնածու, ասիստենտ Հ.Մովսեսյանը, շնորհակալություն հայտնեց ուսանողական կառույցներին նմանատիպ սեմինարներ կազմակերպելու և իրեն ներգրավելու համար, նշեց, որ շատ կարևոր է մոտիվացիոն բնույթի գրքեր կարդալը և հատկապես խորհուրդները կիրառելը: