- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում մասնաճյուղում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. մարտի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնը` ի դեմս դասախոս Սվետա Օհանյանի:
Հայտնի է, որ աշխարհի տարբեր երկրներում մարտի 20-ը տոնում են որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային օր: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ևս անմասն չի մնում դրանից և ամեն տարի կազմակերպում է Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում:
Այս տարի միջոցառմանը մասնակցում էին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները, ովքեր հանդես եկան երգերով, բանաստեղծություններով՝ ներկայացնելով ֆրանսերենը որպես մշակութային, սիրո, քաղաքակրթության լեզու:
Մասնակիցներն իրենց ելույթներով փորձեցին սեր, նվիրվածություն, հավատարմություն սերմանել ուսանողների մեջ, նրանց կոչ արեցին լինել հոգատար ամենքի նկատմամբ, սիրով ու ջերմությամբ շրջապատել հարազատներին, ակնածանքով վերաբերվել մեծերին, հավատարիմ լինել ընկերներին, հոգատարությամբ վերաբերվել բնությանը, երկիր մոլորակին, որն իրենց մի մասնիկն է, իրենց տունը:
Վերջում ելույթ ունեցավ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Աիդա Մարդանյանը՝ բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման համար իր երախտագիտությունն ու գոհունակությունն արտահայտելով դասախոսին և ուսանողներին. «Շնորհակալ եմ, որ մեր բուհում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շարքն այսպես սկսվեց. մի քանի օրից մեր ուսանողները համալսարանում կմասնակցեն Ֆրանկոֆոնիային նվիրված ինտելեկտուալ խաղի, իսկ ապրիլի 1-ին մի խումբ ուսանողներ իրենց կյանքի երազանքը կիրականացնեն՝ 1 ամիս հյուրընկալվելով Ֆրանսիայում: Դուք այսօր ապացուցեցիք, թե ինչու պետք է սովորել ֆրանսերեն. նախ՝ այն ՄԱԿ-ի պաշտոնական լեզուն է, Միջազգային օլիմպիական կոմիտեի առաջին լեզուն՝ անգլերենից առաջ և այլն: Սրտանց շնորհակալություն, որ այսօր մեր օրը տոն դարձրիք»: