2018թ. փետրվարի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ուսանողական ակտիվության հեռանկարները» թեմայով քննարկում, որը կազմակերպել էին մասնաճյուղի ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը:

Միջոցառմանը ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ և մասնաճյուղի շրջանավարտ աշխատակիցներ:

Մասնաճյուղում կայացավ «Ուսանողական ակտիվության հեռանկարները»  թեմայով քննարկում

Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը ողջունեց ներկաներին, նշեց, որ ուսանողների հասարակական ակտիվության և կարիերայի հնարավորությունների միջև կա մեծ կապ: Նա ներկայացրեց այն աշխատանքային ունակությունները և հնարավորությունները, որոնք կարող են զարգանալ ակտիվ լինելու դեպքում.

  1. շփման ազատություն, անկաշկանդվածություն, ինքնավստահություն,
  2. պատասխանատվություն, ճշտապահություն,
  3. հետաքրքրասիրություն, փնտրելու ունակություն,
  4. առաջնորդություն,
  5. թիմում աշխատելու հմտություններ,
  6. գործարար կապեր, ճանաչում:

Մասնաճյուղում կայացավ «Ուսանողական ակտիվության հեռանկարները»  թեմայով քննարկում

Այնուհետև ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց հասարակական ակտիվության տեսակները.

  1. գիտական ակտիվություն՝ գիտաժողովներ, քննարկումներ, սեմինարներ, դասընթացներ, զեկուցումներ, օլիմպիադաներ, ինտելեկտուալ խաղեր,
  2. մշակութային ակտիվություն՝ ցուցահանդես, հանդիսավոր միջոցառում, ստեղծագործական աշխատանք,
  3. սպորտային ակտիվություն և մրցույթներ,
  4. կազմակերպչական աշխատանքներ,
  5. այլ ակտիվություններ՝ ֆլեշմոբ, շաբաթօրյակ, բարեգործական և կամավորական ծրագրեր,
  6. կուրսի/խմբի ավագի պարտականություններ, հանձնաժողովներ, ակումբներ/խմբակներ:

Մասնաճյուղում կայացավ «Ուսանողական ակտիվության հեռանկարները»  թեմայով քննարկում

Ս.Ալավերդյանը և Ի.Շաղբաթյանը օրինակ բերեցին մասնաճյուղի ուսանողական կառույցների մի շարք նախկին նախագահների (Վահագն Չոբանյան, Էդիտա Սիմոնյան, Կարեն Իսկանդարյան, Նարեկ Սահակյան, Թաթուլ Թամրազյան, Ռազմիկ Հովսեփյան), ովքեր այսօր աշխատում են տարբեր ոլորտներում, և իրենց կարիերայի հարցում մեծ դեր է ունեցել ուսանողական ակտիվությունը:

Ի.Շաղբաթյանը նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցներից 57-ը մասնաճյուղի շրջանավարտներ են: Նրանցից ավելի քան 40-ը  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ են, և նրանց զգալի մասը ուսանողական տարիներին եղել է այս կամ այն չափով ակտիվ:

Ելույթ ունեցավ նաև Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի երիտասարդ դասախոս Մերի Ամիրզյանը, ով ներկայացրեց, որ ուսանողական տարիներին ակտիվորեն ներգրավված է եղել ուսանողական կառույցների աշխատանքներում, մասնակցել է մի քանի գիտաժողովների, տպագրել է 1 գիտական հոդված, պարային համարներով հանդես է եկել բազմաթիվ մշակութային միջոցառումների ժամանակ: Նա նշեց, որ եթե տարիներ առաջ նմանատիպ միջոցառման ժամանակ իրեն ասեին, որ պետք է ելույթ ունենա, գուցե կաշկանդվեր, բայց տարբեր միջոցառումների մասնակցելով՝ իր մեջ զարգացել են մի շարք հատկանիշներ, որոնք այսօր օգնում են առօրյա կյանքում և դասախոսական աշխատանքում:

Մասնաճյուղում կայացավ «Ուսանողական ակտիվության հեռանկարները»  թեմայով քննարկում

Վերջում Ի.Շաղբաթյանը բոլորին շնորհակալություն հայտնեց քննարկմանը մասնակցելու համար և կոչ արեց լինել ակտիվ:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: