2018թ. հունվարի 17-24-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար և բնական գիտությունների ֆակուլտետներում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ:
Հունվարի 17-ին տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության IV կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը:
Հունվարի 22-ին կայացավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության IV կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը:
Հունվարի 24-ին տեղի ունեցան «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության  IV,  «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության III և IV կուրսերի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունները:

Երկու ֆակուլտետներում էլ կուրսային աշխատանքների պաշտպանություններն իրականացվեցին սահմանված կարգով և պատշաճ մակարդակով:
Աշխատանքների թեմատիկան հետաքրքիր էր և բազմաբնույթ:

«ԱԼԳ» IV կուրսի ուսանողները պաշտպանեցին (անգլերենով) հետևյալ թեմաներով աշխատանքներ.
- Ամերիկյան երազանքը Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպում:
 - Մահվան և կյանքի խորհրդանիշները Է. Ա. Պոյի ստեղծագործություններում:
 - Փիլիսոփայական հասկացությունները և խորհրդանիշները Հ. Մելվիլի «Մոբի Դիկ» վեպում:
 - Գիտակցության հոսքի մեթոդը Վ. Վուլֆի «Տիկին Դալովայը» վեպում:
 - Բացման նախադասությունները Է. Հեմինգուեյի արձակում: 
 - Կրկնությունը որպես Գերտրուդ Սթայնի արձակի առանձնահատկություն:
 - Ջ. Միլթոնի «Կորուսյալ դրախտ»-ը և Աստվածաշունչը:
 - Քաղաքական սատիրան Ջ. Օրուելլի «Անասնաֆերմա» վեպում:
 - Անկումը Վ. Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության մեջ:
 - Սրիկայի կերպարի նկարագիրը Վ. Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգության մեջ:
 - Սիրո և ատելության արտացոլումը Է. Ա. Պոյի պոեզիայում:
 - Ջ. Ք. Ռոուլինգը և կախարդական բառերը Հարի Փոթերի զարմանահրաշ աշխարհում:
 - Կորուսյալ սերնդի արտացոլումը Է. Հեմինգուեյի «Եվ ծագում է արևը» վեպում:
 - Պատկերավորման միջոցները ՈՒ. Ս. Մոեմի «Թատրոնը» վեպում:
 - Տրագիզմի դրսևորումը Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Գիշերն անուշ է» վեպում:
 - Ա. Բեսթերի «Սիրով Ֆարենհեյթ» պատմվածքի և Ռ. Բրենդբերիի «Ֆարենհեյթ 451» վեպի թեմաների և գաղափարախոսությունների վերլուծություն:
 - Չառլիի կերպարի համեմատական-հակադրական վերլուծությունը Դ. Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքում և համանուն վեպում:
 
«ՖԼԳ» IV կուրսի ուսանողները պաշտպանեցին (ֆրանսերենով) աշխատանքներ՝ հետևյալ թեմաներով.
- Գրական դարձվածքային միավորները Լա Ֆոնտենի առակներում:
 - Շրջասությունը Մոլիերի «Մարդատյացը» ստեղծագործության  մեջ:
 - Հնչողականության դերը Պ. Վեռլենի պոեզիայում:
 - Փոքրիկ իշխանի թաքնված տիեզերքը Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի համանուն ստեղծագործության մեջ:
 - Սիրո թեման Ա. Թրուայայի «Էգլտիերները» վեպում:
 - Ցեղասպանության թեման Մ.Լեվիի ստեղծագործության մեջ:
 - «Աբսուրդի» թեման Կամյուի «Օտարը» ստեղծագործության մեջ:
 - Ժանրի վերլուծությունը Ա. դը Սենտ-Էքզյուպերիի  «Փոքրիկ Իշխանը» ստեղծագործության մեջ:
 - Ժարգոնը Ռ. Քենոյի «Զազին մետրոյում» ստեղծագործության մեջ:
 - Ա. Գավալդայի «Միասին, ահա ամենը» ստեղծագործության կերպարների լեզվաբանական վերլուծությունը:
 - Աբսուրդի գաղափարը Կամյուի «Սիզիփոսի առասպելը» ստեղծագործության մեջ:
 - Կնոջ դերը մեր օրերում և Մոպասանի ստեղծագործություններում:
 - Պատմողի դիրքորոշումը Մ. Լեվիի «Ստվերներ որսացողը» վեպում:
 - Անկարողության գրական արտահայտությունը Ամելի Նոտոմբի «Ահ և սարսափ» ստեղծագործության մեջ և համանուն ֆիլմում:
 
«ՀԼԳ» III կուրսի ուսանողները պաշտպանեցին հետևյալ թեմաներով աշխատանքներ (հայոց լեզվից).
- Նախադասության քերականական  կարգերի աբեղյանական ըմբռնումը:
 - Շարադասության ոճաքերականական կիրառությունը Վ. Դավթյանի «Թոնդրակեցիներ» պոեմում:
 - Պարզ նախադասության կառուցվածքային տեսակների գործածությունը Պ. Սևակի «Մարդը ափի մեջ» ժողովածուում:
 - Բառ-բառակապակցություն-նախադասություն լեզվական միավորների զուգադրական քննությունը:
 - Բառակապակցություն. տեսակները և արտահայտությունը Դ. Դեմիրճյանի պատմվածքներում:
 - Բարդությունն իբրև բառակազմական եղանակ և դրա դրսևորումը Պ. Սևակի քնարերգության մեջ:
 - Դերանունն իբրև խոսքի մաս և նրա գործածությունը Հ. Սահյանի քնարերգության մեջ:
 - Վերաբերմունքային խոսքի մասերը և դրանց արտահայտությունը Հ. Թումանյանի ստեղծագործության մեջ:
 - Կոչականի արտահայտությունը Հովհ. Թումանյանի քնարերգության մեջ:
 - Իջևանի խոսվածքի բառակազմական առանձնահատկությունները:
 - Ածականի արտահայտությունը Գեղամ Սարյանի պոեզիայում:
 - Դարձվածքների գործածությունը ԶԼՄ-ներում:
 - Պատմահամեմատական լեզվաբանության հայեցակետերը:
 - Ածանցումը Ե. Չարենցի քնարերգության մեջ:
 - Փոխառությունները Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում:
 
«ՀԼԳ» IV կուրսի ուսանողները պաշտպանեցին հետևյալ թեմաներով աշխատանքներ (հայ գրականությունից).
- Ֆահրատի կերպարը Րաֆֆու «Կայծեր» վեպում:
 - Աբեղայի կերպարը Լ. Շանթի «Հին աստվածներ» դրամայում:
 - Մետաքսեի սիրերգությունը:
 - Աքսորական կյանքի գեղարվեստական նկարագիրը Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակում:
 - Սիրային և հայրենասիրական մոտիվների համադրումը Հովհ. Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմում:
 - Եղեռնի թեման Ս. Խանզադյանի «Խոսե´ք, Հայաստանի՛ լեռներ» վեպում:
 

«ԻԿՄ» IV կուրսի ուսանողները պաշտպանեցին աշխատանքներ՝ հետևյալ թեմաներով.
- Որոշ դիֆերենցիալ հավասարումների մոտավոր լուծումներ:
 - Անվերջ արտադրյալներ:
 - Ազդանշանի զտումը աղմուկից:
 - Պատահական մեծությունների թվային բնութագրիչներ:
 - Ֆիզիկական մոդելից անցումը համակարգչային մոդելի դինամիկայի խնդրիների օրինակով:
 - Տվյալների առանց կորստի սեղմման որոշ ալգորիթմների ուսումնասիրում և ծրագրային իրականացում:
 - Ծովամարտ խաղի գրաֆիկական իրականացում QT միջավայրում. մարդ-մարդ, մարդ-մեքենա:
 - Ռոբոտաշինություն. ավտոմեքենա-ռոբոտի պատրաստումն ու ծրագրային իրականացումը:
 - Շրջիկ գործակալի խնդիրը և կիրառությունները. ցանցային պլանավորման խնդիրների մոդելներն ու ծրագրային իրականացումը:
 - Համիլտոնյան շրջանցումներ (m,n,r)–չափի ուղղանկյուն ցանցերում:
 - «Մաուգլի» մանկական սեղանի խաղի համակարգչային իրականացումը:
 

Ըստ հանձնաժողովների անդամների և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների՝  աշխատանքները հիմնականում կատարված էին բարեխղճորեն, դրանց բովանդակությունը համապատասխանում էր ընտրված թեմային, աշխատանքներում հիմնավորված էին թեմայի արդիականությունը, նպատակը և խնդիրները, «հարցի պատմությունը» և այլն:

Ընդհանրապես աշխատանքները համապատասխանում էին կուրսային աշխատանքներին ներկայացվող պահանջներին, դրանցում նկատելի էր նաև ղեկավարների հետևողական աշխատանքը:
Պաշտպանություններն անցան սահուն. ուսանողները մեծ մասամբ ունեին անկաշկանդ ու տրամաբանված բանավոր խոսք, տեսական մտքերը հաստատում էին գործնական հիմնավորումներով, բնագրային մեջբերումներով, աշխատանքները ներկայացնում էին շնորհանդեսների ուղեկցությամբ: