2024 թ. նոյեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հեռակա ուսուցման համակարգի բակալավրի առաջին կուրսերի ուսանողների հետ հանդիպում, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ. Օթարյանը և ֆակուլտետների դեկանները:

Հանդիպման նպատակն էր դիմավորել և ողջունել նոր՝ 2024-2025 ուսումնական տարում հեռակա ուսուցմամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ընդունված առաջին կուրսեցիներին:

Նախ՝ պարոն Մակարյանը շնորհավորեց և բարի գալուստ մաղթեց նորաթուխ համալսարանականներին, նրանց կոչ արեց լիարժեք ներգրավվել համալսարանական միջավայրում, մասնակցել ուսանողական միջոցառումներին ու տարբեր նախաձեռնություններին, իրազեկ լինել իրենց իրավունքներին ու պարտականություններին, որոնք հիմնականում ընդգրկված են «Առաջին կուրսի ուսանողի ուղեցույց»-ում:

Այնուհետև ֆակուլտետների դեկանները հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսեցիներին ներկայացրին ԵՊՀ ԻՄ ուսումնական գործընթացի կազմակերպմանը և Ներքին կարգապահական կանոններին վերաբերող որոշ մանրամասներ, անդրադարձան դասացուցակներին, պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին: 

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: