- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Այսօր Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցն է
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Երկրաշարժը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպեին (տեղական ժամանակով` 11 անց 41 րոպե, 22.7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավել, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20000 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:
Ավերվել է ՀՀ ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին, ագրոարդյունաբերական համալիրին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ (զոհված կամ կենդանի), հոսպիտալացվել 12500 մարդ: Երկրաշարժը հիմնովին ավերել է Սպիտակ քաղաքը, ոչնչացրել է Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական և արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:
Ավերիչ երկրաշարժի հետևանքները շարունակում ենք հաղթահարել մինչև այսօր: Ոգեկոչելով երկրաշարժի զոհերի հիշատակը՝ ԵՊՀ ԻՄ տնօրենության անունից ցանկանում ենք, որ Հայաստանը մշտապես լինի դիմակայուն, խաղաղ և անվտանգ պետություն, մենք՝ քաղաքացիներս, լինելով սեյսմիկ գոտում գտնվող երկրի բնակիչներ, պատշաճ իմանանք երկրաշարժից պաշտպանվելու կանոններն ու արդյունավետ միջոցները, լինենք իրազեկված և պաշտպանված….