Շուշանիկ Մեսրոպի Շահնազարյանը «Ֆինանսներ» մասնագիտության «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ուսանողուհի է, 2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակառու։

Որպես ապագա ֆինանսիստ՝ Շուշանիկը համոզված է, որ իր մասնագիտությունը կարևոր է ոչ միայն իր անձնական զարգացման, այլև երկրի տնտեսական վիճակի բարելավման համարՖինանսական համակարգի ճիշտ աշխատանքն ապահովում է ռեսուրսների արդյունավետ բաշխումը, ինչը նպաստում է տնտեսության կայունությանը, աշխատատեղերի ստեղծմանը և երկրի սոցիալ-տնտեսական աճին։ Իր մասնագիտական հմտություններն ու գիտելիքներն իրեն թույլ կտան արդյունավետ մասնակցել երկրի ֆինանսական կայունության ապահովմանը։

-Ինչու՞ պետք է ընտրել ԵՊՀ ԻՄ-ը ուսումնառության համար…

-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կրթության և անձնական զարգացման կենտրոն է՝ հարմարեցված տարածաշրջանի և աշխատաշուկայի պահանջներին։ Այնտեղ տեսական գիտելիքները համադրվում են գործնական հմտությունների հետ՝ ապահովելով ուսանողների մասնագիտական աճը։ Բարձրակարգ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գործարար կառույցների հետ համագործակցության շնորհիվ ուսանողները ձեռք են բերում արժեքավոր փորձ՝ պատրաստվելով ապագայի մարտահրավերներին։

-Մասնագիտական երազանքի իրականացման մասին…

-Մասնագիտության ընտրությունը պատասխանատու և կարևոր որոշում է, որը ձևավորում է մեր ապագան։ Ֆինանսների ոլորտի իմ ընտրությունը կայացավ այն պահին, երբ հասկացա, թե որքան կարևոր է այս ոլորտը յուրաքանչյուր երկրի զարգացման համար։ Միշտ հետաքրքրվել եմ տնտեսությամբ, վերլուծությամբ և նոր գաղափարների որոնմամբ, իսկ ֆինանսների ոլորտը հենց այդ հնարավորություններն է տալիս։ Իր բազմազանությամբ ու կարևորությամբ ֆինանսների ոլորտը դարձավ այն ուղին, որով ցանկանում եմ կառուցել իմ ապագան։

 

-Հիմնարար կրթության կամ կարիերայի առաջին քայլերը ԵՊՀ ԻՄ-ում

-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ իրենց մասնագիտության մեջ։ Կրթական ծրագրերը համաժամեցված են ոլորտի պահանջներին, իսկ առաջին կուրսից սկսած՝ ուսանողները ծանոթանում են մասնագիտական հիմունքներին։ Ուսանողական ակտիվությունը, քննարկումները և փորձի փոխանակումը խթանում են մասնագիտական աճը՝ ապահովելով ամուր հիմք հաջողակ կարիերայի համար։

 

-Ուսանողական չկրկնվող տարիները քո համալսարանում…

-ԵՊՀ ԻՄ-ում ուսանողական տարիներն իսկական ուսումնառության և ինքնաճանաչման ժամանակաշրջան են, որի ընթացքում գիտակցում ես, որ գիտելիքն ու կրթությունը միայն տեսականը չեն, այլև կենսափորձը։

Վստահաբար կարող եմ ասել, որ ուսանողական կյանքի լավագույն կողմերից մեկը հենց այն է, երբ դու հանդիպում ես մարդկանց, ովքեր պատրաստ են քեզ օգնել, երբ դու կարիքի մեջ ես։ Ինձ համար այդպիսին է Ուսանողական խորհուրդը, որը շատ ավելին է, քան պարզապես կազմակերպչական մարմին։ Դա այն կառույցն է, որտեղ կարողացել եմ տեսնել մի ամբողջ թիմի աշխատանքի արդյունքը։ Մենք միասին կազմակերպել ենք միջոցառումներ, մշակել ենք ծրագրեր և պատասխանատվություն ենք կրել ուսանողական կյանքի տարբեր կողմերի համար։

 

-Քո մասնագիտությունը որպես երկրի զարգացման ուղղություններից մեկը

-Ֆինանսների ոլորտը երկրում տնտեսական կայունության և աճի հիմնաքարերից մեկն է։ Ես՝ որպես ապագա ֆինանսիստ, համոզված եմ, որ իմ մասնագիտությունը կարևոր է ոչ միայն իմ անձնական զարգացման, այլև երկրի տնտեսական վիճակի բարելավման համար։ Ֆինանսական համակարգի ճիշտ աշխատանքն ապահովում է ռեսուրսների արդյունավետ բաշխումը, ինչը նպաստում է տնտեսության կայունությանը, աշխատատեղերի ստեղծմանը և երկրի սոցիալ-տնտեսական աճին։ Մասնագիտական հմտություններն ու գիտելիքները, որոնք ձեռք եմ բերում, ինձ թույլ կտան արդյունավետ մասնակցել երկրի ֆինանսական կայունության ապահովմանը։

 

-ԵՊՀ ԻՄ-ը ուսանողին տալիս է․․․

-Համալսարանը ուսանողին տալիս է հիմնարար գիտելիք և գործնական հմտություններ, որոնք պատրաստում են նրան մասնագիտական առաջընթացի։ ԵՊՀ ԻՄ-ը նաև նպաստում է ուսանողի անձնական աճին՝ դաստիարակելով պատասխանատվություն, առաջնորդության և թիմում աշխատելու կարողություններ։ Այն ուսանողին հնարավորություն է տալիս ինքնադրսևորվելու, հանդես գալու նոր գաղափարներով, ներգրավվելու նախագծերում, որոնք ամրապնդում են մասնագիտական գիտելիքները։

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: