2025 թ. մարտի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մ. Օթարյանը, տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը շնորհավորեցին և բարեմաղթանքներ ուղղեցին ԵՊՀ ԻՄ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով մագիստրատուրայի չորրորդ տարվա շրջանավարտներին:
Նրանք շրջանավարտներին մաղթեցին, որ ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայում ստացած գիտելիքները, կարողությունները և հմտությունները լիարժեք ծառայեցնեն ի նպաստ մեր երկրի զարգացմանը և առաջընթացին, որպես մասնաճյուղի շրջանավարտներ՝ բարձր պահեն բուհի անունն ու հեղինակությունը, որպես մանկավարժներ՝ պատվով և պատասխանատվությամբ իրականացնեն իրենց վստահված սերունդների կրթության և դաստիարակության անչափ կարևոր գործը: 
Շնորհակալական խոսքով հանդես եկավ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտ Անուշ Խաչատրյանը՝ մասնավորապես նշելով. «Շնորհակալություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ մեր կողքին լինելու համար: ԵՊՀ ԻՄ բակալավրիատում ստացած որակյալ կրթության շնորհիվ ես այսօր կանգնած եմ աշակերտի կողքին: Մանկավարժության մագիստրոսի կոչումն այդ ճանապարհի սկիզբը դրեց: Մանկավարժները սերմնացաններ են, որոնց տված գիտելիքների և արժեքների շնորհիվ ունենալու ենք մտքով և հոգով ամուր հայրենիք….»:
Այնուհետև տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մագիստրատուրայի՝ 2024-2025 ուստարվա 19 շրջանավարտներից 9-ը ստացավ գերազանցության դիպլոմ: Սիրով շնորհավորում ենք ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2025 թ. բոլոր շրջանավարտներին և նրանց մաղթում բարի երթ ու կանաչ ճանապարհ:
 

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: