- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ տնօրենի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Ցանկանում եմ մեր համատեղ աշխատանքի համար բոլորիս ջանքերը մեկտեղելու կամք և նպատակասլացություն, անմնացորդ նվիրվածություն, անսպառ եռանդ ու հետևողականություն դասավանդման և ուսումնառության, կրթության արդյունավետ կազմակերպման գործընթացում:
Վստահ եմ և վստահեցնում եմ, որ բոլորիս նպատակաուղղված ջանքերով և հետևողական քայլերով կկարողանանք ապահովել մեր հարազատ կրթօջախի՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շարունակական առաջընթացը և զարգացումը:
Ուրախությամբ փաստեմ, որ մեր համատեղ աշխատանքով այս տարի արդեն կարողացել ենք կյանքի կոչել այդ առաջընթացին ուղղված բազմաթիվ նախագծեր, միջազգային համագործակցության, դրամաշնորհային ծրագրեր, որոնցից են, օրինակ, Էրազմուս ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ և միջազգային գործընկերների կողմից ներկայացված «Դիջիթեք» նախագիծը՝ ուղղված կրթության որակի, շրջանավարտների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, ՀՀ Կառավարության, Իջևանի համայնքապետարանի և ԵՊՀ ԻՄ փոխհամագործակցությամբ և համաֆինանսավորմամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ Ուսանողական 1 հասցեում գտնվող մասնաշենքի տանիքի հիմնանորոգումը, ԵՊՀ ԻՄ գլխավոր մասնաշենքի բակի բարեկարգման աշխատանքների իրականացումը և այլն:
Վերոնշյալ աշխատանքներն, իհարկե, ընթացքի մեջ են և կշարունակվեն տարվա ընթացքում՝ գուցե որոշ անհարմարություններ պատճառելով, բայց համոզված եմ, որ դա ընդհանրապես չի ազդելու կրթության բովանդակության վրա, և հաղթահարելու շնորհիվ առաջիկայում կունենանք ուսման և հանգստի համար առավել բարենպաստ, հարմարավետ և կանաչ միջավայր:
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ առանձնահատուկ շնորհավորելով առաջին կուրսեցիներին՝ նրանց մաղթում եմ բարի գալուստ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, բոլորիս ցանկանում հաջող և արդյունավետ ուսումնական տարի:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն,
տնտեսագիտության թեկնածու Մհեր Օթարյան