- Գլխավոր
 - Նորություններ և իրադարձություններ
 - ԵՊՀ ԻՄ ներկայացուցչական խումբը մասնակցեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ին
 
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
 - Կրթություն
 - Գիտություն
 - Նորություններ
 - ԵՊՀ ԻՄ-ի մասին
 - Փաստաթղթեր
 - Շրջանավարտներ և կարիերա
 - ԵՊՀ կայք
 
Միջոցառումն ուսանողներին հնարավորություն էր տալիս կապ ստեղծելու իրական գործատուների, գործատուներին՝ ապագա մասնագետների հետ, իսկ առաջին կուրսեցիներին ծանոթանալու համալսարանական կյանքի հնարավորություններին:
Այս տարի ևս «ԲանՈՒԳործ» էքսպոյին ներկայացուցչական խմբով և առանձին տաղավարով մասնակցեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ ցուցադրելով իր կրթագիտական հնարավորությունները և Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների աշխատանքները:
Բուկլետների, թռուցիկների, սթիքերների, էջանշանների միջոցով էքսպոյի այցելուներին ներկայացվեց ԵՊՀ ԻՄ ֆակուլտետների գործունեությանը, բակալավրական և մագիստրոսական ծրագրերին վերաբերող տեղեկատվություն:
Ցուցահանդեսում հատուկ ուշադրության արժանացան Կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից ներկայացված բազմաժանր աշխատանքները՝ գոբելեն, մանրանկարչություն, ապակենկարչություն, բատիկ, կարպետներ, քանդակներ:
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025»-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համար լավ հարթակ էր մարզից դուրս ներկայացնելու իր կրթագիտական ներուժը, ինչպես նաև ծանոթանալու ԵՊՀ գործընկեր կազմակերպությունների կողմից ներկայացվող աշխատանքի առաջարկներին և հնարավորություններին, աշխատաշուկայի հիմնական միտումներին:
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025»-ի մանրամասներին կարող եք ծանոթանալ ԵՊՀ պաշտոնական կայքում՝ https://www.ysu.am/news/86358: